25.12.2018 «21-րդ ԴԱՐ» N 6, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 6-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Հայաստանում հասարակարգի ընկալմանը (Ս.Մանուկյան), սփյուռքում հայ ինքնության կառուցվածքին (Վ.Հովյան), տեղեկատվական ներազդման գործողություններին (Ա.Ղալեչյան), սալաֆիականությանն Ադրբեջանում (Գ.Չոբանյան), էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգին (Գ.Հարությունյան), ուշագրավ այլ թեմաների։
19.12.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. տասներորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և տեղեկատվական խնդիրներին։ Տարածաշրջանային խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում Սպիտակի երկրաշարժի դասերը, Ղազախստանի արբանյակային հնարավորությունները, մասնավորապես՝ դրանց վերգետնյա բաղադրիչը, սեփական արբանյակների ստեղծումը, Էրդողանի «քաղաքական առողջությունը», քաղաքացի-զինվորական կոնցեպտը Իսրայելում։
30.11.2018 «21-й ВЕК», №4, 2018
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2018թ. 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին (Գ.Հարությունյան, Ա.Սաֆարյան, Վ.Էլիզբարյան), «պետություն-սփյուռք» փոխհարաբերությունների ձևերին և բովանդակությանը (Ա.Հովհաննիսյան, Ա.Սիմավորյան), հայկական «թավշյա հեղափոխությանը» և ներքաղաքական բողոքների տիպաբանությանն ու առհասարակ ժողովրդական կամարտահայտմանը (Դ.Ստեփանյան, Ա.Մարտիրոսյան, Տ.Քոչարյան, Ծ.Մակարյան), ինչպես նաև պատմական որոշ իրողությունների (Դ.Բաբայան, Լու Վեյ)։
29.11.2018 «21-րդ ԴԱՐ» N 5, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 5-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ Նախիջևանի խնդրի (Գ.Հարությունյան), Ղարաբաղյան հակամարտության կարգավորման (Հ.Փաշայան, Լ.Բալայան), ուսանողների շրջանում պատմական հիշողության (Ս.Մանուկյան), ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող կիբեռմարտահրավերների (Ն.Աղայան), հայերենի կարգավիճակի հարցին վրացական մամուլի արձագանքների (Վ.Սարգսյան), աշխարհակարգի չինական պատկերացման (Լ.Անանյան) և այլ թեմաների վերաբերյալ։
28.11.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. իններորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, Սփյուռքի և տեղեկատվական խնդիրներին։ Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվում հեռավորարևելյան և միջինասիական տարածաշրջանին։ Հեղինակներն անդրադառնում են Դեն Սյաոպինի կառավարման շրջանում Չինաստանի գիտատեխնոլոգիական թռիչքին և դրա ազդեցությանն այդ երկրի տնտեսության, միջազգային ասպարեզում նրա քաղաքական կշռի վրա։
30.10.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. ութերորդ համարը՝ նվիրված ռազմաքաղաքական, տեղեկատվական, Սփյուռքի և էներգետիկ խնդիրներին։ Ռազմաքաղաքական խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում «գաղութներ» և «կայսրություններ» հասկացությունների արդի ընկալումները և դրանց կապը անվտանգության հետ։ Անդրադարձ է կատարվում նաև ռազմավարական կանխատեսման և պլանավորման խնդիրներին։
19.10.2018 «21-րդ ԴԱՐ» N 4, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված ապագային պատրաստ լինելու խնդրին (Գ.Հարությունյան), հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին (Կ.Վերանյան), ազգային հարստության ստեղծման ներուժին (Ա.Մարկոսյան, Է.Մաթևոսյան), հայրենիք-սփյուռք համագործակցության մոդելներին (Վ.Հովյան)։ Արծարծվել են նաև այլ ուշագրավ թեմաներ։
26.09.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. յոթերորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։ Տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում մերձավորարևելյան արդի որոշ գործընթացներ, ներկայացվում են կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ մոտեցումները Թուրքիայում, ինչպես նաև Ղազախստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցման ռիսկերն ու լուծումները։
31.07.2018 «21-й ВЕК», №3, 2018
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2018թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված ռազմավարական մշակույթի և պլանավորման հարցերին (Գ.Հարությունյան, Ա.Հովհաննիսյան, Ա.Թևիկյան), Ղարաբաղյան հակամարտության և նրա կարգավորման տարբեր ասպեկտներին (Դ.Ստեփանյան, Ա.Հարությունյան), տարածաշրջանային գործընթացներին (Ա.Հովհաննիսյան), պատմական աշխարհաքաղաքականությանը (Դ.Բաբայան) և էներգետիկ զարգացմանը (Վ.Դավթյան, Ս.Խաչիկյան)։
26.07.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. վեցերորդ համարը՝ նվիրված գիտատեխնոլոգիական, աշխարհաքաղաքական, տեղեկատվական, Սփյուռքի և էներգետիկ խնդիրներին։ Գիտատեխնոլոգիական խնդիրների համատեքստում ներկայացվում է բարդությունների ադեկվատ ընկալման հրատապությունը, վերլուծվում Հայաստանի և Ադրբեջանի գիտահետազոտական վիճակագրությունը 2008-2018թթ.։
24.07.2018 «21-րդ ԴԱՐ» N 3, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 3-րդ համարը։ Հեղինակներն անդրադարձել են հրատապ թեմաների. դաշնակցային հարաբերությունները հիբրիդային իրողություններում (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան), սերնդային ալիքներ և պատմական քաղաքականություն (Ա.Մարջանյան), Երկրորդ աշխարհամարտ և Թուրքիա (Ք.Մելքոնյան), հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղյան հիմնախնդիր (Դ.Սաֆարյան), ռուս-թուրքական հարաբերություններ և հայկական գործոն (Տ.Սաքոյան), համեմատական սփյուռքագիտություն (Վ.Հովյան) և այլն։
22.06.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. հինգերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական, աշխարհաքաղաքական, Սփյուռքի և այլ խնդիրներին։ Տեղեկատվական խնդիրների համատեքստում դիտարկվում է Նախիջևանի թեման ադրբեջանական լրատվադաշտում։ Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում քննարկվում են «Եվրասիա» ջրանցքի ռազմավարական առանձնահատկությունները տարածաշրջանային անվտանգության առումով, ինչպես նաև հեղուկացված գազի ազդեցությունն էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա։
12.06.2018 «21-й ВЕК», №2, 2018
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2018թ. երկրորդ համարը, որում ամբողջովին տեղ է գտել Վ.Սողոմոնյանի՝ արդի Հայաստանի համար չափազանց հրատապ «Քաղաքական քննույթը և հաղորդակցությունները» հետազոտությունը։ Այն նվիրված է քաղաքականության հաղորդակցային և նշանագիտական բնութագրերի ուսումնասիրմանը և թույլ է տալիս գնահատել իշխանության, հասարակության և դրանք ներկայացնող ինստիտուտների միջև արդյունավետ փոխգործակցության մինչ այս աննկատ մնացած գործիքները։
30.05.2018 «21-րդ ԴԱՐ» N 2, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 2-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են ՀՀ արտահանման ներուժի և մրցունակության բարելավման խնդիրներին, մեր երկրի ռազմարդյունաբերության զարգացման ներուժին, Իրանում և Իսրայելում պետություն-սփյուռք գործակցությանը, Վրաստանում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքի հարցին, ինչպես նաև ուշագրավ այլ թեմաների։
29.05.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. 4-րդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Չինաստանի ռազմավարության առանձնահատկություններին, Արևելյան Ասիայում դաշինքների ձևավորման հնարավորություններին, «Եվրոպայի ատոմային էներգիայի համայնք» կազմակերպության գործունեությանը, Իրան-Իսրայել դիմակայության նոր իրողություններին, Թուրքիայի արտահերթ ընտրություններում քրդական գործոնի դերին։
11.05.2018 «21-й ВЕК», №1, 2018
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի առաջին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և կրիտիկական ենթակառուցվածքներին՝ երկրի ազգային անվտանգության համատեքստում (Ա.Մարջանյան, Ա.Թևիկյան, Ս.Մարտիրոսյան, Գ.Գրիգորյան), քաղաքակրթական զարգացումների սցենարներին (Գ.Պոչեպցով, Ա.Պետրոսյան, Ա.Հովհաննիսյան, Գ.Կոլարով), դրանցում ԶԼՄ դերին (Դ.Պետրոսյան) և այլ թեմաների։
27.04.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. երրորդ համարը՝ նվիրված Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և տեղեկատվական խնդիրներին։ Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին՝ որպես միասնական օրակարգի ձևավորման հարթակի։
27.03.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. երկրորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության է ենթարկվում աշխարհակարգի փոխակերպումը արդի փուլում, ներկայացվում է Ադրբեջանի կոսմիկական ծրագրի հետախուզա-հեռազննական բաղադրիչը։ Տեղեկատվական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում 2012-2016թթ. ինտերնետին և սոցիալական ցանցերին առնչվող հայաստանյան տվյալներին, Հայաստանի դեմ հաքերային հարձակումներին, տեղեկատվության՝ որպես հզոր զենքի թերընկալման հետևանքներին։ Սփյուռքի խնդիրների համատեքստում վերլուծվում են Արաբական Միացյան Էմիրությունների հայ համայնքի արդի վիճակը, ներուժն ու խնդիրները։
19.03.2018 «21-րդ ԴԱՐ» N 1, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 1-ին համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են Անդրկովկասում ազգամիջյան հարաբերությունների, կազմակերպական զենքից պաշտպանվելու հիմնահարցերին, միջազգային ֆինանսական համակարգի կառուցվածքային անհամամասնություններին, Իրանում հայկական երաժշտական մշակույթի պահպանման խնդիրներին։ Արծարծվել են նաև ուշագրավ այլ թեմաներ։
22.02.2018 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2018
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. առաջին համարը՝ նվիրված հիմնականում տարածաշրջանային խնդիրներին։ Ադրբեջանին վերաբերող հոդվածներում վերլուծության են ենթարկվում այդ երկրի տիեզերական տեխնոլոգիական սեգմենտը, տեղեկատվական դաշտի վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքի մեդիա-ռեսուրսները։ Մնացյալ հոդվածներում ներկայացվում են Իրանի քաղաքականությունը գիտական սփյուռքի հանդեպ և եվրասիական ինտեգրացիայի կրիտիկական ենթակառուցվածքները։
25.12.2017 "21st CENTURY", Nо. 1, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ “21st CENTURY” հանդեսի 2017թ. 1–ին համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը վերլուծում է կրիտիկական ենթակառուցվածքները և գաղափարախոսությունը։ Համարի մի շարք հոդվածներ նվիրված են Ռուսաստանի հետ կապված քաղաքական հարցերին, այդ թվում` Ռուսաստանի գլոբալ (Մ. Սահակյան) և հետխորհրդային տարածաշրջանի (Վ. Ագլյան) քաղաքականությունների վերլուծությանը, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնութան ընկալմանը Ռուսաստանում և Գերմանիայի կողմից Ռուսաստանի հանդեպ տարվող քաղաքականության փոփոխությանը (Դ. Սարկիսյան)։
20.12.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. տասներորդ համարը՝ նվիրված քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և սփյուռքի խնդիրներին։ Քաղաքական խնդիրների համատեքստում հեղինակները վերլուծության են ենթարկում հայության ազգային շահը և քրդական գործոնը 21-րդ դարում։ Տեղեկատվական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Հայաստանի հեռուստատեսային լուրերում աշխարհի կերպարին, ինչպես նաև իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների համեմատական քննություն։
15.12.2017 «21-й ВЕК», №4, 2017
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. չորրորդ համարը, որում տեղ են գտել վերլուծական հոդվածներ՝ նվիրված հիբրիդային պատերազմների և իրողությունների առանձնահատկություններին ու անվտանգության ընդհանուր հիմնախնդիրներին (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան, Ս.Վարդումյան, Ա.Հարությունյան), ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործման տարբեր ասպեկտներին (Ա.Թավադյան, Կ.Վերանյան, Մ.Սահակյան) և այլ հարցերի։
28.11.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. 9-րդ համարը՝ նվիրված կրթական-տեղեկատվական և աշխարհաքաղաքական խնդիրներին։ Կրթական-տեղեկատվական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են մեր տարածաշրջանի համալսարանների 2018թ. միջազգային վարկանիշային ցուցանիշներին, համացանցի, բջջային կապի և սոցիալական մեդիաների ներթափանցմանը Հայաստան 2017թ., ինչպես նաև Հայաստանի հեռուստաալիքների մատուցած բովանդակությանը։
07.11.2017 «21-րդ ԴԱՐ» N 6, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. 6-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ Հայաստանի հեռուստալսարանի դինամիկայի (Ս.Մանուկյան), տեղեկատվական մեթոդներով ԶՈւ անձնակազմի գիտակցության վրա ներազդելու որոշ հարցերի (Ա.Ղալեչյան), Արցախի Հանրապետության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների (Հ.Փաշայան. Լ.Բալայան), Ադրբեջանի Հանրապետության վրա թուրքական կրոնական ազդեցության (Գ.Չոբանյան), ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների (Ա.Մարկոսյան, Է.Մաթևոսյան), կրթական անվտանգության (Ռ.Խաչատրյան, Ֆ.Հակոբյան), Եվրոպայի և եվրոպացիների մասին երևանաբնակ երիտասարդների ընկալումների (Ա.Աթանեսյան, Ն.Մելքոնյան, Լ.Իսկանդարյան, Ա.Խաչիկյան), ԱՄՆ հայ համայնքի (Վ.Հովյան), Եվրոպայում և ՌԴ-ում հայկական սփյուռքի (Վ.Հակոբյան) և Առաջին աշխարհամարտին Իրանի մասնակցության (Դ.Մելիքյան) վերաբերյալ։
18.10.2017 «21-й ВЕК», №3, 2017
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Երրորդ հանրապետության քաղաքական խորհրդանիշներին (Ս.Զոլյան), «անվտանգային» մտածողության ձևավորմանը և «փափուկ ուժի» գործիքանուն (Է.Աթանեսյան, Ն.Մինասյան), արտաքին քաղաքականության տեսական և կիրառական հարցերին (Ա.Նավասարդյան, Դ.Ստեփանյան, Գ.Կոլարով, Ս.Վարդումյան), տնտեսական խնդիրներին (Ի.Սոխակյան, Վ.Դավթյան, Վ.Օդաբաշյան,Ա.Հարությունյան, Լ.Սամվելյան) և այլ հարցերի։
16.10.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. ութերորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին, տեղեկատվական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև քաղաքական փիլիսոփայության խնդիրներին։
29.09.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. յոթերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, տարածաշրջանային և հայկական հանրության խնդիրներին։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում հեղինակները լուսաբանում են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ներկայացվում են Հայաստանում և տարածաշրջանում ֆիքսված լայնաշերտ կապի վերաբերյալ որոշ փաստեր։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի տեղին կիբեռանվտանգության միջազգային վարկանիշային համակարգում։
28.07.2017 «21-й ВЕК», №2, 2017
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. երկրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ կրիտիկական ենթակառուցվածքների, գաղափարախոսության, զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի (Գ.Հարությունյան. Գ.Պոչեպցով), «երեք Հռոմի» պատմափիլիսոփայական հայեցակարգի (Ա.Սարգսյան), ՌԴ և ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարությունների հայեցակարգային և էմպիրիկ ասպեկտների, ինչպես նաև քաղաքական ու դիվանագիտական բանակցությունների առանձնահատկությունների (Վ.Ագլյան, Ա.Նավասարդյան), տնտեսական և էներգետիկ ոլորտների հարցերի (Ա.Թավադյան, Ժ.Ադիլբայև, Վ.Դավթյան, Ա.Հարությունյան. Լ.Սամվելյան) մասին։
Համարի նյութերում անդրադարձ է կատարվում նաև IT-ոլորտի խնդիրներին և պոտենցիալին, Հայաստանում բազմամշակութային կրթությանը (Դ.Ստեփանյան, Մ.Գևորգյան), ինչպես նաև Էկվադորի ներքաղաքական կյանքի նորագույն միտումներին (Գ.Կոլարով)։
28.07.2017 «21-րդ ԴԱՐ» N 5, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. հերթական՝ 5-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ ՀՀ-ում ծնունդների ժողովրդագրական կանխատեսումների (Ս.Մանուկյան), զանգվածային գիտակցության մանիպուլյացիաների (Գ.Պոչեպցով), պատերազմի տնտեսագիտության (Թ.Մանասերյան), ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման (Գ.Հարությունյան), պետության «փափուկ ուժի» չափելիության (Ն.Մինասյան), տնտեսության զարգացման գործում հետազոտական համալսարանների դերի (Ռ.Խաչատրյան), Հայաստանի և ռուս-թուրքական հարաբերությունների (Տ.Սաքոյան), ցեղասպանության պատճառով որբացած հայ մանուկների (Մ.Անտոնյան) մասին։
19.07.2017 «21-րդ ԴԱՐ» N 4, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. հերթական՝ 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Հայաստանի քաղաքակրթական ժառանգության արժևորմանը (Է.Դանիելյան), Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին (Ալ.Մանասյան), կրիտիկական ենթակառուցվածքներին (Գ.Հարությունյան), հաճախակիության բառարաններին (Ա.Մարջանյան), տնտեսական աճի վրա գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի ազդեցությանը (Ա.Թավադյան)։ Վ.Հովյանը, Ս.Անտոնյանը, Ս.Ասատրյանն անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների հիմնախնդիրներին, համակարգչային համախտանիշի դրսևորմանը, տեխնոլոգիական կախվածությանը։
17.07.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. վեցերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են «թերիմացության էֆեկտին», մեդիա-տեքստերում սուգեստիվ հնարքների կիրառմանը, 2016թ. համացանցի և բջջային կապի՝ Հայաստան ներթափանցման ցուցանիշներին։
30.06.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. հինգերորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, հայկական հանրության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին։ Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են պետության «Հավաքական ազգային հզորության» և «Մետաքսի ճանապարհի» հիմնահարցերին։
14.06.2017 «21-й ВЕК», №1, 2017
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. առաջին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված արդի աշխարհի գիտատեխնոլոգիական բնապատկերին և նրա սփյուռքյան բաղադրիչին (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան, Ա.Սիմավորյան), տարածաշրջանային և գլոբալ արտաքին քաղաքական օրակարգին (Ռ.Կարապետյան, Ա.Պետրոսյան, Գ.Կոլարով), ՀՀ-ում միգրացիոն տրամադրությունների դինամիկային և Մոդեռնի քաղաքական նախագծին մեր երկրի ադապտիվությանը (Ս.Մանուկյան, Ն.Դունամալյան), ինչպես նաև ընդվզողների քաղաքական ագրեսիվության պատճառներին և առանձնահատկություններին (Ա.Մարտիրոսյան)։
23.05.2017 «21-րդ ԴԱՐ» N 3, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-դ ԴԱՐ» ամսագրի 2017թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել «Բազմակենտրոն աշխարհակարգի գիտատեխնոլոգիական բնապատկերը» (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան), «Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և կրիտիկական ենթակառուցվածքները» (Ս.Մարտիրոսյան), «Մարդկային և մտավոր կապիտալ հասկացությունների շուրջ» (Կ.Վերանյան), «Արժեքային համակարգը որպես բնակչության բնական աճը խթանող գործոն» (Ս.Մանուկյան), «Բարձրագույն կրթության գործառույթները կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում» (Ռ.Խաչատրյան, Ֆ.Հակոբյան), «Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները» (Վ.Հովյան) և «ՌԴ ռազմական կարողությունների գնահատումը. սկանդինավյան հետազոտական կենտրոնների որոշ մոտեցումներ» (Վ.Ագլյան) հոդվածները։
23.05.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. չորրորդ համարը։ Թողարկումը նվիրված է տարածաշրջանային, տեղեկատվական, էներգետիկ և հայկական հանրության խնդիրներին։ Հեղինակներն անդրադառնում են Արցախյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների սրացումներին, Իսրայելի քաղաքացիական պաշտպանության համակարգին։
05.04.2017 «21-րդ ԴԱՐ» N 2, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2017թ. 2-րդ համարը, որտեղ տեղ են գտել հոդվածներ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության (Ռ.Կարապետյան, Է.Դավթյան), պատերազմի տնտեսագիտության (Թ.Մանասերյան), մեծ քաղաքականություն վերադարձող Ռուսաստանի (Մ.Սահակյան), հետարդիականության դարաշրջանի ինստիտուցիոնալ փոխակերպումների (Կ.Հակոբյան), օժանդակ կառավարչական ծառայությունների (Ա.Մարկոսյան, Գ.Կուրղինյան), Ատրպատականի հայոց առաջնորդ, արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանի (Դ.Մելիքյան) մասին։ Ուշագրավ է Հ.Նահապետյանի անդրադարձը հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ Անկարայի գործադրած հնարքին։
03.04.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. երրորդ համարը։ Թողարկումը նվիրված է տարածաշրջանային, տեղեկատվական և հայկական հանրության խնդիրներին։ Հեղինակները վերլուծում են ապրիլյան քառօրյա պատերազմը՝ աղետների տեսության շրջանակներում, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա, Ադրբեջանի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի խախտումները։
02.02.2017 «21-րդ ԴԱՐ» N 1, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. առաջին համարը, որում տեղ են գտել պետական կառավարման համակարգում ռազմավարական մտածելակերպի կարևորության, ԶՈւ-ի նկատմամբ հասարակական հսկողության սահմանման, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում «դարի պայմանագրի» նշանակության, պանթյուրքիզմի՝ որպես աշխարհաքաղաքական մարտահրավերի, ուղեղային կենտրոնների տիպաբանության, զբաղվածության քաղաքականության, հայ-ռուսական, հայ-բելառուսական գիտական մրցույթների ուսումնասիրության, պետգնումների ֆինանսաիրավական կարգավորման վերաբերյալ հոդվածներ։ Ուշագրավ է նաև Առաջին համաշխարհայինի տարիներին մեծ զորավար Հովհ. Բաղրամյանի գործունեությանը նվիրված հոդվածը։
26.01.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. երկրորդ համարը։ Այն հատուկ թողարկում է՝ նվիրված Իսրայելի զինվորականության փորձին։
Հեղինակ Կարեն Վերանյանն անդրադառնում է հրեության շրջանում զինվորականի դերին, հրեա զինվորականի վարքականոնին, Իսրայելի բանակում կնոջ և հոգևորականի դերերին, Իսրայելում հրեա ռազմագերիների հիմնահարցին, հրեության շրջանում զինվորականության աջակցության ծրագրերին, հայրենասիրության հիմնահարցին և պատերազմի էթիկային։
25.01.2017 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2017
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. առաջին համարը։ Զարգացման հիմնախնդիրներին նվիրված հոդվածներում անդրադարձ է կատարվում մարդկային կապիտալին՝ որպես քաղաքական և տնտեսական զարգացման նախադրյալի, ներկայացվում է ձախողված երկրների ինդեքսը 2010-2016թթ., ինչպես նաև վերլուծվում է զարգացման օրակարգը մեր ժամանակներում։
27.12.2016 "21st CENTURY", Nо. 1, 2016
«Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ “21st CENTURY” հանդեսի 2016թ. 1–ին համարը։
Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը վերլուծում է նոր սերնդի տեղեկատվական պատերազմների հետ կապված հարցերը։ Համարի մի շարք հոդվածներ նվիրված են միջազգային և հանրային քաղաքական հարցերին, այդ թվում`«գունավոր հեղափոխությունների» վերլուծությանը (Գ. Տերտերով), միջազգային հիերարխիկ համակարգերում քաղաքական կոնվերգենցիային` հայ–ռուսական ռազմական համագործակցության օրինակով (Վ. Ագլյան), Հս. Կորեայի միջուկային զենքի խնդրին (Մ. Սահակյան), բյուրոկրատիայի հանդեպ հանրային վստահության հարցերին (Ռ. Խաչատրյան)։
26.12.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. տասներորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային խնդիրներին։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում ամփոփվում են 2016թ. Հայաստանում համացանցի ոլորտում գրանցված արդյունքները, միջմշակութային համեմատական հետազոտությունների համատեքստում վերլուծության են ենթարկվում արժեքները, անդրադարձ է կատարվում «Երրորդ ռեյխի» տեղեկատվական քաղաքականության առանձնահատկություններին։
07.12.2016 «21-й ВЕК», №4, 2016
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. չորրորդ համարը, որում ներկայացված հոդվածներում դիտարկվում են տեղեկատվական և դեինդուստրիալիզացված հասարակությունների առանձնահատկությունները (Գ.Հարությունյան), տնտեսության (Ա.Թևիկյան), պատմության և գաղափարախոսության (Ա.Սարգսյան, Է.Աթանեսյան, Գ.Ասրյան) հարցերը, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների տարբեր ասպեկտները (Ս.Մանուկյան, Դ.Ստեփանյան) և այլն։
02.12.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. իններորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային խնդիրներին։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում տեղեկատվական պատերազմները, մասնավորապես՝ համաշխարհային պատերազմներում անգլո-ամերիկյան տեղեկատվական գործողությունները։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում համացանցի խոցելիության խնդիրներին։
18.11.2016 «21-րդ ԴԱՐ» N 6, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 6-րդ համարը։ Այն բազմաբովանդակ է, ներկայացվող հոդվածներում քննարկվել են արևելահայերեն-արևմտահայերեն մտահոգիչ վեճերի, ազգային անկախության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, հոգևոր անվտանգության, մեդիատիզացիայի առանձնահատկությունների հարցերը։ Ուշագրավ են Չինաստանի՝ որպես պատասխանատու ուժի, Իսրայելի ուղեղային կենտրոնների, մրցունակության տնտեսագիտական բովանդակության, գիտության ֆինանսավորման նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ հոդվածները։
09.11.2016 «21-րդ ԴԱՐ» N 5, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 5-րդ համարը, որում հրապարակվել են ուշագրավ հոդվածներ արդի ժամանակաշրջանի տեղեկատվական պատերազմների (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Հ.Արզումանյան), տեղեկատվական գործողություններ իրականացնող բանակային ստորաբաժանումների (Ա.Ղալեչյան), Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկայի (Ս.Մանուկյան), ՀՀ տնտեսության զարգացման դրամավարկային քաղաքականության ռեզերվների (Ա.Թավադյան), նորարարության և ինովացիոն տեխնոլոգիաների (Վ.Օդաբաշյան), ՕՊԵԿ հիմնախնդիրների (Ա.Մանվելյան), գիտական սփյուռք-պետություն համագործակցության (Ա.Սիմավորյան), Խորհրդային Ադրբեջանում Արցախի թեմի բռնաճնշումների (Գ. սարկավագ Ասրյան), մանկավարժության և կրթության փիլիսոփայության (Վ.Բրուտյան) մասին։
02.11.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. ութերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, էներգետիկ և տարածաշրջանային խնդիրներին։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Հայաստանում սոցցանցերի առկա վիճակին։ Էներգետիկ խնդիրների համատեքստում վերլուծվում են Իսրայելի նավթագազային սեկտորը և էներգետիկ գործոնի ազդեցությունը նավթով հարուստ երկրների ու տարածաշրջանների անվտանգային դինամիկայի վրա։
05.10.2016 «21-й ВЕК», №3, 2016
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տեղեկատվական պատերազմներին և գունավոր հեղափոխություններին (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Հ.Արզումանյան, Գ.Տերտերով), հայության գաղափարախոսական դիսկուրսին՝ Ղարաբաղյան հակամարտության և ՀՀ անվտանգության ռազմավարական մոդելի համատեքստում (Է.Աթանեսյան, Ա.Հարությունյան, Ա.Թևիկյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել նաև տնտեսության, առևտրի և էներգետիկայի հարցերին (Ա.Սաֆարյան, Ա.Կարապետյան, Ա.Աթաև, Վ.Դավթյան, Գ.Կոլարով), պետական քաղաքականության ինտելեկտուալ ապահովմանը (Վ.Աթոյան, Ի.Բաղիրյան) և Ադրբեջանի աղվանից եկեղեցու պատմաազգագրական հետազոտությանը (Գ.Այվազյան):
28.09.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. յոթերորդ համարը՝ նվիրված հայկական հանրության և տարածաշրջանային խնդիրներին։ Հայկական հանրության խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են արդի փուլում հայրենադարձության խնդրին և համացանցի ու բջջային կապի ներթափանցմանը Հայաստան։
01.09.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. վեցերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական և հոգևոր անվտանգության, հայկական հանրության, ինչպես նաև Հյուսիս-Հարավ աշխարհատնտեսական առանցքի խնդիրներին։ Տեղեկատվական և հոգևոր անվտանգության թեմատիկայի շրջանակներում հեղինակներն անդրադառնում են ԶԼՄ-ում օտարերկրյա կապիտալի սահմանափակման, ՀՀ պետական համակարգում բաց տվյալների շտեմարանների խնդիրներին և հայ բնափիլիսոփայական մտքի պատմության մեջ միաստվածության գաղափարին։
26.07.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. հինգերորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին։ Հեղինակներն անդրադառնում են 2016թ. հունիսին Արցախի Հանրապետության, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի արտաքին քաղաքականությանը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների նոր փուլին և ռազմատեխնիկական ոլորտում Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը։
25.07.2016 «21-րդ ԴԱՐ» N 4, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. չորրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ մեր օրերին բնորոշ դարձած «գունավոր հեղափոխությունների», տեղեկատվական և դեինդուստրիալիզացված հասարակությունների, ազգային անվտանգության համատեքստում պետություն-փորձագիտական հանրություն փոխգործակցության, Ղարաբաղյան հակամարտության անցած և մերօրյա պատմության, Իրան-Վրաստան հարաբերությունների և հետաքրքիր այլ թեմաների մասին։
28.06.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. չորրորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին, տեղեկատվական անվտանգությանը և էներգետիկ հարցերին։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հեղինակներն անդրադառնում են 2016թ. մայիսին Արցախի Հանրապետության, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականությանը։
16.06.2016 «21-րդ ԴԱՐ» N 3, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ ուղեղային կենտրոնների գլոբալ և ազգային վարկանիշավորման (Վ.Աթոյան), դիվանագետի իմացական և հոգեբանական առանձնահատկությունների (Ա.Նավասարդյան), խաղերի տեսության միջոցով Ռուսաստանի դեմ գերմանական պատժամիջոցների քաղաքականության մոդելավորման (Դ.Սարկիսյան), «ապրիլյան պատերազմի» ժամանակ տեղեկատվական գործողությունների առանձնահատկությունների (Ա.Ղալեչյան), էներգետիկ աշխարհաքաղաքականության (Ա.Մանվելյան) և ուշագրավ այլ թեմաների վերաբերյալ։
31.05.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. երրորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին, տեղեկատվական անվտանգությանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի տեղին և տնտեսական խնդիրներին։
27.05.2016 «21-й ВЕК», №2, 2016
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. 2-րդ համարը, որում տեղ են գտել հետազոտություններ՝ նվիրված Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին (Ս.Մանուկյան), ԼՂՀ ընտրահամակարգի թերի կողմերին (Ա.Հարությունյան), Հայոց ցեղասպանության ժխտման միջազգային քրեականացմանը (Ա.Արամյան), ազատ առևտրի աշխարհաքաղաքական ասպեկտներին (Վ.Բյուգո) և երկրի իմիջի վրա ազգային կրեատիվության գործոնի ազդեցությանը (Ն.Ալավերդյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել մասնագիտական պիտանիության համալիր հետազոտություններին (Կ.Պանչուլազյան), Հայաստանի հարկային համակարգի էկոլոգացմանը (Ա.Քառյան), Իսպանիայում նախընտրական օրակարգի տեսությանը (Գ.Կոլարով) և «Ինտեգրացիոն գործընթացների զարգացումը Եվրասիայում» գիտաուսումնական դասընթացին (Ա.Սաֆարյան)։
04.05.2016 «21-րդ ԴԱՐ» N 2, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 2-րդ համարը, որը գրեթե ամբողջովին նվիրված է Վրաստան-Հայաստան տնտեսական, քաղաքական փոխհարաբերությունների (Ա.Նավասարդյան, Ջ.Մելիքյան), երկու երկրների էներգետիկ համագործակցության (Ա.Մանվելյան), տարածքային հակամարատություններում չեզոքության պահպանման (Ռ.Կարապետյան), Վրաստանում ադրբեջանական «փափուկ ուժի» ձևավորման (Ա.Բարսեղյան), միջազգային հարթությունում Վրաստանի գիտական վարկանիշի (Կ.Վերանյան), արտերկրում հայկական և վրացական համայնքների գործունեության համեմատության (Վ.Հովյան) հարցերին։
02.05.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. երկրորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին և տեղեկատվական անվտանգությանը։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հեղինակներն անդրադառնում են «Քառօրյա պատերազմի» դրդապատճառներին, Թուրքիայի աջակցությանը ԻՊ-ին, ինչպես նաև 2016թ. մարտին Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին քաղաքականությանը։
06.04.2016 «21-й ВЕК», №1, 2016
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. 1-ին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված արդի աշխարհի բազմակենտրոն համակարգի առանձնահատկություններին (Գ.Հարությունյան), դրանում փոքր պետությունների քաղաքականության կառուցմանը (Ա.Նավասարդյան), Հայաստանում ինտեգրացիոն գործընթացներին (Ա.Շանյավսկի) և հայ երիտասարդության՝ քաղաքականության մասին ունեցած պատկերացումներին (Ս.Մանուկյան)։ Առանձին ուշադրություն է դարձվում ադրբեջանցիների կերպարին ինտերնետ-ֆորումներում (Գ.Հարությունյան), ցեղասպանության ժխտման քրեականացման ոլորտում պետությունների պարտավորություններին (Ա.Արամյան), ՉԺՀ քաղաքականությանը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտում (Մ.Սահակյան) և կադրային ռազմավարության հոգեբանական ասպեկտին (Կ.Պանչուլազյան)։
30.03.2016 «21-րդ ԴԱՐ» N 1, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 1-ին համարը։ Ամսագրում տեղ գտած բազմաբովանդակ նյութերի հեղինակներն անդրադարձել են բազմակենտրոն համակարգի առանձնահատկություններին, հակաահաբեկչական կոալիցիաներում փոքր պետությունների մասնակցությանը, Վրաստանում Թուրքիայի գործունեության հետևանքներին, Հայաստանի քաղաքական գործընթացների վերաբերյալ հայ երիտասարդության ունեցած պատկերացումներին, ԱՄՆ-ում էթնիկ լոբբինգին, Կիպրոսից հայերի արտագաղթին և այլն։
25.03.2016 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2016
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. առաջին համարը՝ նվիրված տարածաշրջանային, տեղեկատվական և վարկանիշային խնդիրներին։
21.12.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 12, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներկուերորդ համարը հանրության, տարածաշրջանի, տեղեկատվական անվտանգության և վարկանիշային խնդիրների վերաբերյալ։
17.12.2015 «21-й ВЕК», №4, 2015
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. չորրորդ համարը։ Դրանում տեղ են գտել նյութեր և հետազոտություններ՝ նվիրված Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապերին նոր մարտահրավերների համատեքստում (Գ.Հարությունյան), տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին (Ջ.Մելիքյան, Պ.Զայաց), հասարակության զարգացման հայեցակարգերի վերլուծությանը (Ա.Թևիկյան, Ի.Բաղիրյան), ինչպես նաև Ցեղասպանության ժխտման իրավական կողմերին (Ա.Արամյան) և պոլիգրաֆի կիրառմանը հոգեֆիզիոլոգիական անձնակազմի հետազոտման համար (Կ.Պանչուլազյան)։
15.12.2015 21st CENTURY, Nо. 2, 2015
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2015թ. 2-րդ համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը քննում է աշխարհում ծայրահեղականության աճի պատճառները և ինտելեկտուալ պարիտետի կարևորությունը կայունության հաստատման հարցում։ Ա. Նավասարդյանի և Վ. Ագլյանի հոդվածներում քննարկվում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակում միջազգային հարաբերությունների որոշակի խնդիրներ։
03.12.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասնմեկերորդ համարը՝ նվիրված հասարակական և տարածաշրջանային խնդիրներին։ Հասարակական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են ժամանակակից պատերազմների ինտելեկտուալ բնույթին, հասարակության ինտելեկտուալ զարգացման խնդիրներին, միջազգային համագործակցության հաջողության ապահովման գործում միջքաղաքակրթական երկխոսության դերին, լեհաստանյան զարգացումներին։
12.11.2015 «21-րդ ԴԱՐ» N 6, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի հերթական՝ 6-րդ համարը։ Ամսագրում տեղ են գտել Ադրբեջանի փորձագիտական հանրույթին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում տարածքային ընկալումների փոխակերպումներին, Արցախի քաղաքական գիտակցության և վարքագծի մշակույթի առանձնահատկություններին, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված հոդվածներ։
05.11.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին։ Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, Բուլղարիայի մունիցիպալ ընտրությունների համատեքստում «Հարավային հոսք» նախագծի վերսկսման հեռանկարներին...
06.10.2015 «21-րդ ԴԱՐ» N 5, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 5-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են աշխարհի վերափոխման գործընթացներին՝ աշխարհում ծայրահեղականության աճի համատեքստում (Գ.Հարությունյան), հետսառըպատերազմյան դարաշրջանում հարավկովկասյան փոքր պետությունների մարտահրավերներին (Ա.Նավասարդյան), միջազգային հիերարխիկ համակարգերի կառուցվածքային առանձնահատկություններին (Վ.Ագլյան)։
06.10.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8-9, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. ութերորդ և իններորդ համարների միացյալ թողարկումը՝ նվիրված աշխարհաքաղաքական, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության խնդիրներին։
29.07.2015 «21-й ВЕК», №3, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-й ВЕК» ամսագրի 2015թ. 3-րդ համարը։ Դրանում տեղ են գտել նյութեր՝ նվիրված արդի իրողություններում ծայրահեղականության աճին, կրոնի, գաղափարախոսության, ԶԼՄ և տեղեկատվական գործողությունների դերին։ Առանձին ուշադրություն է հատկացվել անցյալի վերիմաստավորման, ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ ինտեգրման գերակա խնդիրներին, նրա տնտեսական քաղաքականությանը և այլ հարցերի։
28.07.2015 «21-րդ ԴԱՐ» N 4, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 4-րդ համարը։ Ամսագիրը բովանդակային առումով բավական հարուստ է. արդի տեղեկատվական գործողություններից և պատերազմներից մինչև կիբեռանվտանգության խնդիրներ, անդրադարձ հայոց պատմաքաղաքակրթական ժառանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրին, բուհական վերլուծական կենտրոններին, Հունաստանի հայ համայնքին, ներկայիս պատերազմական իրողությունների՝ Հայաստանի համար պարունակած դասերին և այլ խնդիրների։
20.07.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. յոթերորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին։
03.07.2015 21st CENTURY, Nо. 1, 2015
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2015թ. 1-ին համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ներառվել են զանազան թեմաներով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը քննում է Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրները և ժողովրդագրությունը որպես կրիտիկական ոլորտ։ Վ. Հովյանի և Գ. Տերտերովի հոդվածներում քննարկվում են Սփյուռքի վեաբերյալ կարևորագույն խնդիրներ։
02.07.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. 6-րդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, հասարակական, տեղեկատվական անվտանգության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Թուրքիայի 2015թ. խորհրդարանական ընտրություններին և պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձին։ Հասարակական խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում ժողովրդագրությունից դեպի զարգացման ռազմավարությունների անցման խնդիրները։
05.06.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. հինգերորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խնդիրներին։ Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան ռազմավարական դաշինքի ձևավորման հնարավորություններին, Թուրքիայի միջուկային ապագային, այդ երկրի ռազմավարական հետազոտությունների կենտրոններին...
02.06.2015 «21-րդ ԴԱՐ» N 3, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2015թ. 3-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են թեմաների բավական լայն շրջանակի՝ փոքր և մեծ երկրների դիվանագիտական փոխակերպումներ, ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկներ, Կիպրոսի խնդրի և ղարաբաղյան հակամարտության համեմատություն, Հայաստան-ԵՏՄ առևտրային հարաբերություններ, միգրացիոն գործընթացներ, հայոց հոգևոր արժեքների պաշտպանություն և այլն։
15.05.2015 «21-րդ ԴԱՐ» N 2, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 2-րդ համարը, որն այս անգամ հիմնականում նվիրված էր Հայաստան-Սփյուռք կապերին և արդի մարտահրավերներին, հայապահպանության հարցերին, Հայոց ցեղասպանության վերիմաստավորման քաղաքականության անհրաժեշտությանը, արդի հայ հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումներին, ահաբեկչությանը և կարևոր այլ հարցերի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում։
14.05.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. չորրորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և հասարակական խնդիրներին։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Գերմանիայի արդի միջազգային դրությանը, Մերձավոր Արևելքում թուրք-իրանական մրցակցությանը, պաղեստինյան հարցի տեսանկյունից հորդանանա-իսրայելական հարաբերություններին։
17.04.2015 «21-й ВЕК», №2, 2015
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. #2(35) համարը։ Դրանում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված հայկական սփյուռքին (Վ.Հովյան, Է.Հակոբյան, Ա.Կորնիլով) և հայրենադարձության գործընթացի կազմակերպմանը (Կ.Վերանյան), ինչպես նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերի (Յա.Խարալամբիդիս, Յու.Բոնդար, Դ.Բաբայան, Գ.Կոլարով, Դ.Սաֆարյան)։ Համարում վերլուծվել են նաև ռազմաքաղաքական որոշումների ընդունման ամերիկյան համակարգի ոչ ֆորմալ մեխանիզմները (Հ.Արզումանյան)։
17.04.2015 «21-й ВЕК», №1, 2015
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. #1(34) համարը, որի թեմատիկ ուղղվածությունը նվիրված է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրությանը (Գ.Հարությունյան, Ս.Մանուկյան) և ժողովրդագրական խնդիրների լուծման այլ երկրների հաջող փորձին (Կ.Վերանյան, Ս.Սարուխանյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական-նորարարական քաղաքականությանը (Ա.Թևիկյան), ազգային զարգացման գաղափարախոսությանը (Ի.Բաղիրյան) և Երկրորդ Հանրապետության կայացման գործում Ալ.Մյասնիկյանի դերի հետահայաց վերլուծությանը (Ա.Հարությունյան)։
30.03.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. երրորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին։ Հայաստանցի և արտասահմանյան հեղինակներն անդրադառնում են Հայաստանում համացանցի կառավարման հնարավոր մոդելներին, եվրոպական քաղաքական գործիչների նկատմամբ ամերիկյան տեղեկատվական քաղաքականությանը, ազգային անվտանգության վրա ոչ ավանդական աղանդների ազդեցությանը (Բուլղարիայի օրինակով)...
30.03.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. երկրորդ համարը՝ նվիրված Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի, Եվրասիական միության և համաշխարհային տնտեսության արդի խնդիրներին։ Հայաստանցի և արտասահմանյան հեղինակներն անդրադառնում են Մերձավոր Արևելքի ապագային, վերջին շրջանում Լիբիայում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների հետ, Իրան-ԱՄՆ բանակցություններին...
04.03.2015 «21-րդ ԴԱՐ» N 1, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 1-ին համարը՝ նվիրված
ՀՀ ժողովրդագրական ոլորտում տիրող բավական բարդ իրավիճակին։ Այն գնահատվել է որպես ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր։ Համարի նյութերում անդրադարձ է կատարվել արտագաղթի մեղմացմանը և ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված հարցերին։
16.02.2015 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. առաջին համարը։ Թողարկումը նվիրված է աշխարհաքաղաքական, հայ համայնքների խնդիրներին և վարկանիշային համակարգերում Հայաստանի զբաղեցրած տեղին։ Հեղինակներն անդրադարձել են Բուլղարիայում միջկրոնական հակասություններին և ահաբեկչությանը, Հարավային Կովկասում Իրանի քաղաքականությանը, 2015թ. Թուրքիայի ներքաղաքական հնարավոր զարգացումներին, Եվրոպայի և հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոններին, Ամերիկայի հայագիտական կենտրոնների հետ ՀՀ համագործակցության հեռանկարներին, 2014թ. գլոբալ նորարարության ինդեքսին։
25.12.2014 21st CENTURY, Nо. 2, 2014
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2014թ. 2-րդ համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի ս/թ վերջին համարում տեղ գտած հոդվածներում լուսաբանվում են բազմապիսի թեմաներ։ Մասնավորապես, աշխարհատնտեսական խնդիրներ են դիտարկվում անցման շրջանի վերափոխումների (Ա. Թևիկյան) և կախվածության տեսության (Հ. Գաբրիելյան) տեսանկյուններից, իսկ ժամանակակակից աշխարհաքաղաքական գործընթացները քննարկվում են փոքր պետությունների դիվանագիտության (Ա. Նավասարդյան) և Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության (Մ. Սահակյան) համատեքստում։ Համարում ներկայացվում են սոցիալ-մշակութային հետաքրքիր դիտարկումներ Հունաստանի հայկական համայնքի (Վ. Հովյան) և Ուկրաինայի այլազան համայնքների (Ա. Սարգսյան) մասին։ Քննարկվում է նաև ծիրանի ծագումը որպես մշակաբույս Հայկական բարձրավանդակում (Է. Լ. Դանիելյան)։
25.12.2014 «21-й ВЕК», №4, 2014
Լույս է տեսել «21-й ВЕК» տեղեկատվական-վերլուծական ամսագրի 2014թ. չորրորդ համարը։ Դրանում տեղ են գտել նյութեր՝ նվիրված բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացներին (Ս.Սարգսյան, Ա.Թավադյան, Ա.Սաֆարյան, Ա.Աթաև), փոքր երկրների դիվանագիտության առանձնահատկություններին և մեր քաղաքական հակառակորդների պոտենցիալի գնահատմանը (Ա.Նավասարդյան, Ա.Հովհաննիսյան, Լ.Հովսեփյան), տնտեսության զարգացման հարցերին (Մ.Ոսկանյան, Դ.Մանուկյան), ինստիտուցիոնալ ռեֆորմներին (Ա.Թևիկյան) և այլն։
22.12.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11-12, 2014
Լույս է տեսել«Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 11-րդ և 12-րդ միացյալ համարների թողարկումը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության և հայ համայնքների խնդիրներին։ Աշխարհաքաղաքականության ոլորտում հեղինակներն անդրադառնում են Հայաստան-ԵՏՄ առնչություններին, թուրքական քաղաքականությանը, ԱԽՏՀ գագաթաժողովին, Անտարկտիկայում Թուրքիայի ծրագրերին, ադրբեջանական լոբբինգին, Չինաստան-ԿԺԴՀ տնտեսական հարաբերություններին։
08.12.2014 «21-րդ ԴԱՐ» N 6, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2014թ. վերջին՝ 6-րդ համարը։ Դրանում ընդգրկված նյութերի թեմատիկան բավական ընդգրկուն է՝ դասական դիվանագիտություն, հեռուստաընկերությունների վարկանիշն ընտրական գործընթացները լուսաբանելիս, հոգեբանա-տեղեկատվական գործողություններ, արտերկրի հայագիտական կենտրոններ, «ադրբեջանցի» ժողովրդի ինքնության փնտրտուք, Անանիա Շիրակացու բնափիլիսոփայություն, գլոբալ ծերացման ժողովրդագրական հարցեր, ասպիրանտուրայի բարեփոխումներ։
24.11.2014 «21-й ВЕК», №3, 2014
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2014թ. հերթական՝ երրորդ համարը։ Անդրադարձ է կատարվել հարցերի բավական լայն շրջանակի՝ շուկային անցման գործընթացում կատարվող ինստիտուցիոնալ բարեփոխումներից (Ա.Թևիկյան), Բուլղարիայում, «Հարավային հոսքի» շինարարության համատեքստում, խորհրդարանական ընտրությունների վերլուծական տեսությունից (Գ.Կոլարով) մինչև Ֆրից Կրեմերի ռազմավարական ժառանգություն (Հ.Արզումանյան) ու Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքորոշման (Ա.Բարսեղյան, Վ,Գանջումյան) կամ «աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության» հարցեր (Դ.Բաբայան)։
06.11.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 10-րդ համարը։ Այն նվիրված է աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, հայ համայնքների և վարկանիշային համակարգում Հայաստանի տեղի խնդիրներին։ Հեղինակներն անդրադառնում են գլոբալ համատեքստում նոր սառը պատերազմի էությանը, Սաուդյան Արաբիայի քաղաքականության կտրուկ փոփոխություններին, Թուրքիայի միջուկային հավակնություններին, միջուկային ոլորտում չին-իրանական համագործակցությանը, Հայաստանի կիբեռանվտանգությանը, ժամանակակից Իրանում հայագիտությանը, Հայաստանի գիտահետազոտական ակտիվությանը և այլ խնդիրների։
16.10.2014 «21-րդ ԴԱՐ» N 5, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2014թ. հերթական՝ 5-րդ համարը։ Դրանում տեղ են գտել հոդվածներ ինտեգրացիոն ծրագրերին Հայաստանի միանալու հեռանկարների, փոքր պետությունների դիվանագիտական առանձնահատկությունների, հանրային դիվանագիտության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել ազգային պետության խնդիրներին գլոբալացման համատեքստում, հայ-քրդական համագործակցության դեմ թուրքական հատուկ ծառայությունների ծավալած գործունեությանը, ինչպես նաև տեղեկատվական և հոգեբանական պատերազմներին։
30.07.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8-9, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 8-րդ և 9-րդ համարների միացյալ հատուկ թողարկումը։ Այն նվիրված է Հայաստանի հարևան երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի հայության պատմաքաղաքական խնդիրներին։
30.07.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 7-րդ համարը։ Այն նվիրված է աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության և հայ համայնքների խնդիրներին։ Հեղինակներն անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին, ՎՈՒԱՄ վերածնման հնարավորություններին, Թուրքիայի նախագահական ընտրություններին, 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշներին...
29.07.2014 «21-րդ ԴԱՐ» N 4, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2014թ. հերթական՝ 4-րդ համարը։ Այն լայն ընդգրկում ունի. պետությունների զարգացման իրական և թվացյալ չափանիշներ, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկներ 1923-1989թթ. փաստաթղթերում, 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունների գործունեություն ընդդեմ Հայաստանի 1-ին Հանրապետության, հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերություններ փակ սահմանների պայմաններում, Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մեդիա-լուսաբանում, տեղեկատվական պատերազմներ և այլն։
03.07.2014 21st CENTURY, Nо. 1, 2014
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2014թ. 1-ին համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ներառվել են զանազան թեմաներով հոդվածներ։ Մասնավորապես, Գ. Հարությունյանի, Գ. Տերտերովի և Ս. Սարաջյանի հոդվածներում քննարկվում են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վրա ներգործող աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Ս. Օհանյանի և Է. Դանիելյանի հոդվածներում ընդգծվում է Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանների կողմից ձեռնարկվող թշնամական գործողություններին հակազդելու համար ռազմական և գիտա–պատմական առումներով պատրաստվածության կարևորությունը։
02.07.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 6-րդ համարը։ Հեղինակներն անդրադառնում են աշխարհաքաղաքական պայքարի արդի դրսևորումներին, տնտեսական իրողություններն արտացոլող վիճակագրական տվյալներին, 2012-2013թթ. հայ-ուկրաինական առևտրաշրջանառությանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, «Արժեքների համաշխարհային հետազոտության» արդյունքներում Հայաստանի տեղին, աշխարհում և Հայաստանում շարժական կապի զարգացումներին, սփյուռքի դերին, քաղաքացիական շարժումների մեկնաբանությանը, քաղաքական կամքի գործոնին։
06.06.2014 «21-й ВЕК», №2, 2014
Լույս է տեսել «21-й ВЕК» հանդեսի 2014թ. 2-րդ համարը։ Հանդեսում տեղ են գտել նյութեր և հետազոտություններ՝ նվիրված արդի աշխարհաքաղաքական գործընթացների, դրանց տիպաբանության և կառուցվածքի ընկալմանը, դիտարկման մեթոդաբանությանը (Գ.Հարությունյան, Յ.Խարալամբիդիս, Ա.Հարությունյան, Ա.Նավասարդյան), ինչպես նաև այդ գործընթացների տնտեսական, մշակութաբանական և սոցիոլոգիական ասպեկտներին (Ի.Արչվաձե, Ս.Մանուկյան, Ի.Բաղիրյան)։
29.05.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 5-րդ համարը։ Այն նվիրված է ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներին, սփյուռքի համայնքներին և ՀՀ վարկանիշին առնչվող որոշ հարցերի քննությանը։ Հեղինակներն անդրադարձել են տարածաշրջանային նոր տրանսպորտային նախագծերին, Մակեդոնիայի Հանրապետությունում սպասվող իրադարձություններին, Թուրքիայի ռազմական բարեփոխումներին, թուրքական «ուղեղային կենտրոնների» հայկական հետազոտություններին, սփյուռքի անվտանգության մարտահրավերներին, Չինաստանի հայ համայնքին, 2012-2013թթ. ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությանը։
23.05.2014 «21-րդ ԴԱՐ» N 3, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2014թ. հերթական՝ 3-րդ համարը։ Բավական հետաքրքիր հոդվածներ են տպագրվել «սառը պատերազմ-2-ի» առանձնահատկությունների, ազգային զարգացման ռազմավարության ցանցային պարադիգմի, Հայաստանի տնտեսության կառուցվածքի, 2013թ. Ադրբեջանի և ՌԴ հարաբերությունների զարգացման դինամիկայի և էլի մի շարք ուշագրավ թեմաների վերաբերյալ։
12.05.2014 «21-րդ ԴԱՐ» N 2, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2014թ. երկրորդ համարը։ Կիպրոսի, Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցերի համեմատության, արցախյան հակամարտության պատճառների, Հայաստանում սոցիալական լարվածությունների, սփյուռքի գիտավերլուծական ներուժի, Թուրքիայում և Ադրբեջանում քրդական գործոնի առանձնահատկությունների, ինչպես նաև հրեա զինվորականության պատմության մասին հետաքրքիր հոդվածներով հանդես են եկել Յ.Խարալամբիդիսը, Դ.Ջամալյանը, Ս.Մանուկյանը, Ա.Սիմավորյանն ու Վ.Հովյանը, Լ.Էվոյանը, Կ.Վերանյանը։
30.04.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 4-րդ համարը։ Թողարկումը նվիրված է աշխարհաքաղաքական, Հայաստանի և հայ համայնքների, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Հեղինակներն անդրադառնում են Ուկրաինայի իրադարձություններին, կորեական թնջուկին, Թուրքիայի 2014թ. ՏԻՄ ընտրություններին, Հայաստանում ռուսական նոր բիզնես-նախագծին, բուհերի վարկանիշային համակարգում Հայաստանի տեղին, Քեսաբի իրադարձություններին, Հայաստանի վրա հաքերային հարձակումներին։
27.03.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. երրորդ համարը։ Այն նվիրված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների, հայ համայնքների արդի վիճակի և միջազգային վարկանիշային համակարգում Հայաստանի տեղի հետ կապված խնդիրների քննությանը։ Հեղինակները անդրադառնում են Ղրիմի իրադարձություններին, Իրան-Հայաստան գազամուղի հեռանկարներին, Վիլնյուսի գագաթաժողովից (2013թ. նոյեմբերի 29) հետո առաջացած իրողություններին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի վերաբերյալ ընկալումներին, արտերկրի հայագիտական կենտրոնների արդի խնդիրներին և Հայաստանի տեղին ԱՊՀ տարածքում։
26.03.2014 «21-й ВЕК», №1, 2014
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2014թ. առաջին համարը։ Այն բացվում է Մ.Լալայանի ծրագրային՝ «Ազգային պահպանողական գաղափարախոսության շուրջ» հոդվածով։ Ամսագրում տեղ են գտել նաև միջազգային և տարածաշրջանային իրավիճակը վերլուծող (Ս.Օհանյան, Գ.Հարությունյան), հայկական պատմության էջերի վերիմաստավորմանը նվիրված (Ա.Հովհաննիսյան, Դ.Բաբայան), արդի պետության կառուցվածքին (Ի.Բաղիրյան) և հայկական Սփյուռքի գործունեության մեջ վերպետական կազմակերպությունների դերին (Ի.Խոջայան) անդրադարձող և այլ հոդվածներ։
12.03.2014 «21-րդ ԴԱՐ» N 1, 2014
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2014թ. 1-ին համարը, որում տեղ են գտել նյութեր՝ նվիրված ազգային-պահպանողական գաղափարախոսությանը, միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին, այսօր աշխարհում տեղի ունեցող տարածաշրջանային փոփոխություններին, Եվրամիության էներգետիկ անվտանգության համատեքստում հարավկովկասյան տարածաշրջանի դերին և նշանակությանը և այլ հետաքրքիր թեմաների։
06.03.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. երկրորդ համարը՝ նվիրված արցախյան պատերազմի, հայկական սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և Հայաստանի միջազգային վարկանիշի խնդիրներին։ Հեղինակներն անդրադարձել են 1992թ. փետրվարին Խոջալուի ռազմական գործողության ժամանակ խաղաղ բնակչությանը դուրս բերելու միջանցքին, ԱՄՆ հայկական գիտավերլուծական հանրությանը, Հայաստանի և Ադրբեջանի հաքերային ակտիվությանը, Գ.Նժդեհի հայրենասիրական խորհրդածություններին և 2012-2014թթ. Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսին։
05.02.2014 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 1-ին համարը։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, էներգետիկ, գիտական, հասարակական և այլ խնդիրների։ Տպագրված նյութերը վերաբերում են Հարավային Կովկասի վրա գլոբալ միտումների ազդեցությանը, Հայաստանում իրանական գազի հեռանկարներին, Խորհրդային Միության փլուզման նկատմամբ հետխորհրդային երկրների հասարակությունների վերաբերմունքին, կանխատեսման մեթոդների կիրառական հնարավորություններին, գիտության արդի վիճակին Հարավային Կովկասի երկրներում, տեղեկատվական պատերազմներին և 2011-2013թթ. ազատության վարկանիշով Հայաստանի միջազգային տեղին։
19.12.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 12, 2013
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» տեղեկագրի 2013թ. վերջին՝ 12-րդ համարում անդրադարձ է կատարվել ՀՀ էներգետիկ անվտանգության որոշ հիմնախնդիրներին, Վրաստանի քաղաքական և տնտեսական վերջին զարգացումներին։ Հրապարակվել են հոդվածներ Սփյուռքի, առանձնապես՝ ՌԴ գիտավերլուծական հանրության մասին։
18.12.2013 "21st CENTURY", Nо. 2, 2013
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2013թ. 2-րդ համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի ս/թ վերջին համարում տեղ գտած հոդվածներից մի քանիսում լուսաբանվում են գլոբալացման պայմաններում տեղի ունեցող որոշ գործընթացներ, որոնցից են` մերձավորարևելյան խռովությունների վերածումը նորատեսակ ցեղասպանության (Գ. Հարությունյան), ՀՀ էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում (Ս. Սարուխանյան), գլոբալացման մարտահրավերները և ինտեգրացիոն գործընթացների հզորացումը (Բ. Հուսաինով) և գլոբալիզմի դարաշրջանում հիշողության հայկական քաղաքականությունը (Մ. Դաբաղ)։
18.12.2013 «21-й ВЕК», №4, 2013
Լույս է տեսել «21-й ВЕК» հանդեսի 2013թ. չորրորդ համարը։ Այն անդրադարձել է այնպիսի հարցերի, ինչպիսին են ՀԱՊԿ և տեղեկատվական անվտանգության խնդիրների փոխադարձ կապը (Գ.Հարությունյան), հայկական էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում (Ս.Սարուխանյան) և Կենտրոնական Ասիայի պետությունների իսլամականացումը (Ե.Բայդարով), «պատահական պատերազմի» հավանականությունն ու զսպման իրագործումը Ղարաբաղյան հակամարտությունում (Ս.Մինասյան)։
16.12.2013 «21-րդ ԴԱՐ» N 6, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2013թ. վերջին՝ 6-րդ համարը։ Հայագիտություն, հայաստանյան քաղաքական գաղափարախոսությունների սպեկտրի հավասարակշռում, համացանցը՝ ԼՂՀ ազգային անվտանգության տեղեկատվական պաշտպանության հարթակ, հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցային ռազմավարություններ, գլոբալ տեղեկատվական միջավայրի ձևավորում, տեղեկատվական քաղաքակրթության կրոնական բաղկացուցիչներ, տնտեսական կանխատեսումներ...
03.12.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. 11-րդ համարը։ Անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածաշրջանում տեղ գտած զարգացումներին՝ այդ թվում վերաբերող գաղափարախոսական խնդիրներին, Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը միանալու որոշմանը, սփյուռքահայության խնդիրներին։ Քննարկվել են նաև տեղեկատվական անվտանգության հարցեր։
07.11.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. 10-րդ համարը (հատուկ թողարկում), որում հրապարակվել է Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» ծավալուն հոդվածը։
10.10.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. 9-րդ համարը։ Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին և դրանց հեռանկարներին, համացանցի հայկական հատվածի խնդիրներին, վարկանիշային հետազոտություններին։ Քննարկվել են նաև հայկական սփյուռքի հետազոտական կենտրոնների գործունեության հարցեր։
10.10.2013 «21-րդ ԴԱՐ» N 5 (51), 2013
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 5-րդ համարն անդրադառնում է հայաստանյան մամուլի առանձնահատկություններին (Դ.Գալստյան, Լ.Հակոբյան), 2011-13թթ. համացանցի զարգացմանը Հայաստանում (Ս.Մարտիրոսյան), ազգ-պետության գաղափարախոսական հիմքերին (Կ.Հակոբյան), արդի աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանին և Արցախին նետված մարտահրավերներին դիմակայելու ուղիներին (Ս.Հովհաննիսյան)...
23.09.2013 «21-րդ ԴԱՐ» N 4 (50), 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2013թ. հերթական՝ 4-րդ (հոբելյանական 50-րդ) համարը։ Համարում անդրադարձ է կատարվում բավական լայն և խիստ արդիական թեմաների՝ բազմաբևեռ իրողություններ, Սիրիայում փաստացի իրականացվող ցեղասպանություն (Գ.Հարությունյան, «Բազմաբևեռ իրողությունները, Մերձավոր Արևելքը և ցեղասպանությունը՝ «վազող տողի» ռեժիմով»), ինտեգրացիոն նախագծերի համատեքստում Հայաստանի էներգետիկ զարգացման հիմնախնդիրներ (Ս.Սարուխանյան, «Հայկական էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում»), Ռուսաստան-Հայաստան մերօրյա հարաբերություններ...
29.07.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. 8-րդ համարը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական և հաղորդակցային անվտանգության խնդիրներին, ՀՀ և ԼՂՀ ինտեգրացիոն մտադրություններին, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության աշխուժացմանը։ Հանդեսի այս համարում քննարկման թեմա են դարձել նաև գիտության զարգացման հեռանկարները Հայաստանում։
29.07.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. հերթական՝ 7-րդ համարը, որում տեղ են գտել աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, հայ համայնքների թեմաներին նվիրված ուշագրավ հոդվածներ։
04.07.2013 "21st CENTURY", N 1, 2013
Լույս է տեսել «21st Century» վերլուծական հանդեսի 2013թ. 1-ին համարը, որում անդրադարձ է կատարվել հարցերի բավական լայն շրջանակի՝ նվիրված գլոբալացվող աշխարհում Հայաստանի մարտահրավերներին (Գագիկ Հարությունյան), Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների դինամիկային (Լիա Էվոյան), ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում վերալիցքավորման արդյունքներին (Աշոտ Մարգարյան), Հայաստանի համար Լի Կուան Յուի դասերին (Մոնիկա Հարությունյան, Սիմոն Սարաջյան), ինչպես նաև այն դասերին, որ կարող ենք քաղել Կարիբյան ճգնաժամից Ղարաբաղյան հակամարտության համար (Սիմոն Սարաջյան, Արթուր Սարաջյան)։
28.06.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» ամսագրի 2013թ. 6-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին (նախագահական ընտրություններ Իրանում, քաղաքական գործընթացներ Մերձավոր Արևելքում, հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերությունների հիմնախնդիրներ և այլն)։
24.06.2013 «21-й ВЕК», №3, 2013
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2013թ. երրորդ համարը, որի առանցքային թեման են դարձել ինտեգրացիոն գործընթացների մարտահրավերները և հեռանկարները։ Եվրասիական ինտեգրման թեմային են անդրադարձել Գ.Հարությունյանը, Ս.Սարգսյանը, Բ.Հուսաինովը, եվրոպականին՝ Աբիսողոմոնյանը։ ՀԱՊԿ շրջանակում ընթացող գործընթացներին է անդրադարձել Ս.Մինասյանը, պատմական հետահայաց է կատարել Է.Դանիելյանը։ Առանձին ուշադրություն է նվիրված Կասպյան տարածաշրջանի կայացմանն ու նրա բնութագրերին (Ա.Սաբիրով)։
05.06.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2013թ. 5-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային գործընթացներին։ Դրանց թվում են ինտեգրացիոն զարգացումները հետխորհրդային տարածքում, կրոնական գործընթացներն Ադրբեջանում, քրդական հարցը Թուրքիայում, հայ համայնքների հիմնախնդիրները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։
22.05.2013 «21-րդ ԴԱՐ» N 3, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2013թ. հերթական՝ 3-րդ համարը։ Համարում մեծ տեղ է հատկացված զանգվածային լրատվամիջոցի և լսարանի միջև կապի ձևավորման դինամիկ գործընթացի, հեռուստատեսության բովանդակության ձևավորման գործոնների, հեռուստատեսային հաղորդակցության մեջ անձնավորման դերի վերլուծությանը, տարածաշրջանային նշանակության խնդիրներին, ինչպես նաև Եվրամիություն – Եվրասիական միություն ինտեգրացիոն գործընթացներին։
25.04.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2013թ. 4-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Դրանց թվում են տարածաշրջանային ինտեգրացիայի, տրանսպորտային նախագծերի իրականացման և ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնախնդիրները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։
22.04.2013 «21-й ВЕК», №2, 2013
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2013թ. երկրորդ համարը, որում տեղ են գտել նյութեր՝ նվիրված Հարավային Կովկասի ինտեգրացիոն խնդիրներին և հնարավորություններին (Ա.Կոնկով, Հովհ.Նիկողոսյան, Ա.Եղիազարյան, Ռ.Աբիսողոմոնյան), արմատականության և քաղաքական կայունության տեսական կողմերին (Ի.Կորժ, Ա.Մարտիրոսյան), ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային նյութի օգտագործման միջազգային-իրավական ասպեկտներին (Ա.Արամյան) և «մեծ Ադրբեջանի» մասին առասպելի որոշ առանձնահատկություններին (Գ.Այվազյան)։
02.04.2013 «21-րդ ԴԱՐ» N 2, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2013թ. 2-րդ համարը, որում ներկայացված է բավական լայն թեմատիկա՝ հարավկովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների հիմնական շեշտադրմամբ (Դ.Պետրոսյան, «Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը», Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան, «Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ.», Գ.Չոբանյան, «Իսլամի քաղաքական դերը հետխորհրդային Ադրբեջանում»)...
27.03.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2013թ. 3-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերին, ինչպես նաև մի շարք այլ հիմնախնդիրների։
06.03.2013 «21-րդ ԴԱՐ» N 1, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2013թ. 1-ին համարը։ Գ.Հարությունյանն անդրադարձել է եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարներին («ԵԱՄ. տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և ինտեգրման հնարավոր սցենարները»), Լ.Էվոյանին («Վրաստանի ներգրավումը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքում»)...
06.03.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2013թ. 2-րդ համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և ինտեգրացիայի հարցերին, ինչպես նաև մի շարք այլ արդիական հիմնախնդիրների։
13.02.2013 «21-й ВЕК», №1, 2013
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2013թ. առաջին համարը, որի հայեցակարգային առանցքն են կազմել գլոբալացվող աշխարհում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների (Գ.Հարությունյան), եվրասիական և եվրոպական ինտեգրման հնարավոր ուղղությունների (Ա.Սաֆարյան, Ս.Գրինյաև)...
30.01.2013 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2013
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2013թ. 1-ին համարը։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության հարցերին, մեդիաների և սոցիալական ցանցերի, ինչպես նաև այլ հիմնախնդիրներին։
24.12.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 12, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2012 թվականի 12-րդ համարը։ Հրատարակված են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին։
24.12.2012 «21-րդ ԴԱՐ» N 6, 2012
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2012թ. վերջին՝ 6-րդ համարը։ «Մարտահրավերներ Հայաստանին. Թուրքիա և Ադրբեջան» խորագրի ներքո տեղ են գտել Գ.Հարությունյանի («Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում»)...
12.12.2012 "21st CENTURY", N 2, 2012
Լույս է տեսել «21st CENTURY» ամսագրի 2012թ. երկրորդ համարը, որում տեղ գտած հոդվածները նվիրված են սպառողականության խնդրին (Էրիկ Ասադուրյան), Արևելյան Եվրոպայի նոր կազմավորված երկրներում ԶԼՄ զարգացման հիմնական միտումներին...
10.12.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 11, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» հանդեսի 2012թ. 11-րդ համարը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ռազմաքաղաքական և անվտանգության հիմնախնդիրներին։
20.11.2012 «21-й ВЕК», №5, 2012
Լույս է տեսել «21-й ВЕК» հանդեսի հինգերորդ համարը, որի թեմատիկ առանցքն են դարձել զինված ուժերի բազմամասշտաբ վերլուծության (Հր.Արզումանյան), թուրքական բանակի էվոլյուցիայի (Ս.Սարգսյան) հարցերը, արտաքին քաղաքական գործոնները և դրանց դերը Հարավային Կովկասում (Վ.Զախարով, Դ.Բաբայան)...
20.11.2012 «21-րդ ԴԱՐ» N 5, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» հանդեսի 5-րդ համարը՝ բավական ընդգրկուն թեմատիկայով։ Հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված ՀՀ և ՉԺՀ հարաբերություններին (Ս.Սարաջյան), ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին (Ա.Սաֆարյան), 1991-2001թթ. թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական առնչություններին (Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան)...
24.10.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 10-րդ համարը, որում հրատարակված հոդվածները նվիրված են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ակտուալ հարցերին։
09.10.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2012
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 9-րդ համարը։ Հանդեսում հրատարակվել են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։
01.08.2012 «21-й ВЕК», №4, 2012
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2012թ. չորրորդ համարը։ Թեմատիկան կանխորոշել են այն նյութերը, որոնք անդրադարձել են կոնսյումերիզմի մշակութաբանական դերին (Է.Ասադուրյան), համազգային մակարդակով բռնության և մեղքի զգացման հոգեբանական և քաղաքական ասպեկտներին (Ա.Մարտիրոսյան, Լ.Եփրեմյան)...
27.07.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 8-րդ համարը, որում հրատարակված են հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության և հայկական Սփյուռքի հիմնախնդիրներին։
25.07.2012 «21-րդ ԴԱՐ» N 4, 2012
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 4-րդ համարը՝ բավական ընդգրկուն և հետաքրքիր բովանդակությամբ։ «Էներգետիկ պատերազմներ և ժողովրդագրություն», «Հասարակություն», «Հայկական հիմնախնդիրներ» խորագրերում տեղ են գտել հոդվածներ Թուրքիայի և Կիպրոսի միջև էներգետիկ պատերազմների...
11.07.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 7-րդ համարը։ Հանդեսում հրատարակվել են հոդվածներ՝ նվիրված քաղաքական և տեղեկատվական զարգացումների կարևոր հիմնախնդիրներին:
25.06.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2012
Հրատարակվել է «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 6-րդ համարը։ Այն հիմնականում նվիրված է տարածաշրջանային և միջազգային զարգացումներին և անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ աշխարհաքաղաքականությունը Եվրասիայում...
18.05.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» տեղեկագրի 2012թ. 5-րդ համարը։ Համարում հրատարակված հոդվածներում անդրադարձ է կատարվում Թուրքիայի քրիստոնյաների և հայերի, Ֆրանսիայի և Հունաստանի հայ համայնքների, թիֆլիսահայության և այլ հիմնախնդիրներին։
16.05.2012 «21-й ВЕК», №3, 2012
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2012թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ, որոնք անդրադառնում են ազգային անվտանգության հարցերին լայն աշխարհաքաղաքական համատեքստում (Հր.Արզումանյան, Ս.Մինասյան, Մ.Աղաջանյան, Ե.Բայդարով, Գ.Հովհաննիսյան, Վ.Հովհաննիսյան)...
03.05.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2012թ. 4-րդ համարը։ Համարում հրատարակված նյութերի հիմնական մասը վերաբերում է Թուրքիային և տարածաշրջանային անվտանգությանը։
02.05.2012 «21-րդ ԴԱՐ» N 3, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի 3-րդ համարը, որն ընդգրկում է լայն թեմատիկա՝ մշակութային հեղափոխությունից (Ա.Մարջանյան, «Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը), քաղաքական-տնտեսական ոլորտից (Ա.Մարկոսյան, Բ.Ավագյան, «Ազգային և օտարերկրյա կապիտալների հարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»...
11.04.2012 "21st CENTURY", N 1, 2012
Լույս են տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» N 2(42), «21-й ВЕК» N 2(22) և «21st CENTURY» N 1(11) ամսագրերի հատուկ թողարկումները, որոնցում տեղ են գտել 2011թ. դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական կոնֆերանսում կարդացված զեկուցումները։
06.04.2012 «21-й ВЕК», №2, 2012
Լույս են տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» N 2(42), «21-й ВЕК» N 2(22) և «21st CENTURY» N 1(11) ամսագրերի հատուկ թողարկումները, որոնցում տեղ են գտել 2011թ. դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական կոնֆերանսում կարդացված զեկուցումները։
04.04.2012 «21-րդ ԴԱՐ» N 2, 2012
Լույս են տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» N 2(42), «21-й ВЕК» N 2(22) և «21st CENTURY» N 1(11) ամսագրերի հատուկ թողարկումները, որոնցում տեղ են գտել 2011թ. դեկտեմբերի 9-10-ը ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական կոնֆերանսում կարդացված զեկուցումները։
03.04.2012 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2012
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի թիվ 3 (24), 2012 համարը։
Թողարկման հիմնական թեման զարգացումներն է Մերձավոր Արևելքում։
02.03.2012 «21-й ВЕК», №1, 2012
Լույս է տեսել «21-й ВЕК» հանդեսի 2012թ. առաջին համարը, որում անդրադարձ է կատարվել ակտուալ հարցերի լայն սպեկտրի, այդ թվում՝ այնպիսի հարցերի, ինչպիսիք են «Ուոլ-սթրիթի գրավումը» (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև), իշխանությունների դիսկուրսը (Վ.Սողոմոնյան) և սոցիալական համակարգերի անվտանգությունը (Ի.Բաղիրյան)...
28.02.2012 «21-րդ ԴԱՐ» N 1, 2012
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2012թ. առաջին համարը, որում շոշափվել են հետաքրքիր թեմաներ մշակութային հեղափոխության (Ա.Մարջանյան, «Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Metz Yeghern»-ը, Վ.Ասցատրյանի «Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ»), տեղեկատվական (հեղինակների խմբի բավական ուշագրավ հետազոտություն է «Հայկական գիտական պարբերականների 2009-2010թթ. ազդեցության գործոնի համեմատական վերլուծությունը»)...
06.02.2012 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Գլոբուս Էներգետիկ և Տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2012 թվականի առաջին համարը։
01.02.2012 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2012թ. առաջին համարը` նվիրված երեք հիմնական թեմատիկ ուղղությունների՝ արաբական աշխարհ և Թուրքիա, տեղեկատվական անվտանգություն և սոցիալական ցանցեր, հայկական համայնքներ և գաղափարախոսություն։
27.12.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2011 թվականի վերջին` 6-րդ համարը։
27.12.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. 6-րդ համարը։ Տարեվերջյան համարում հեղինակներն անդրադարձել են «Գրավիր Ուոլ սթրիթ» շարժման ֆենոմենին՝ տարվա համաշխարհային գործընթացների համատեքստում, սոցիալական ցանցերին՝ որպես տեղեկատվական դաշտի փոփոխությունների գործոն...
19.12.2011 "21st CENTURY", N 2, 2011
Լույս է տեսել «21st CENTURY» ամսագրի 2011թ. երկրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Հայաստանի նոր պետականությանն ու նոր մարտահրավերներին (Գ.Հարությունյան), Հայաստանի էներգետիկ անվտանգությանը (Ս.Սարուխանյան) և վերականգնվող էներգիայի աղբյուրների նախագծերին (Ա.Մարջանյան), 21-րդ դարասկզբի ռուս-հայկական հարաբերություններին (Վ.Հովհաննիսյան)...
14.12.2011 «21-й ВЕК», №4, 2011
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի հերթական համարը, որում տեղ են գտել հոդվածներ նոր հայկական պետականության կայացման և մարտահրավերների (Գ.Հարությունյան), ՀՀ տնտեսական և էներգետիկական անվտանգության հիմնախնդիրների լուծման ազդակների և ուղիների (Ա.Թավադյան, Ս.Սարուխանյան) և ԱՄՆ արտաքին քաղաքական նվտանգության ուրվագծերի (Հր. Արզումանյան) մասին, ինչպես նաև ԱՊՀ 20-ամյակին (Ս.Գրինյաև)...
08.12.2011 «21-րդ ԴԱՐ» N 6, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի տարեվերջյան՝ 6-րդ համարը բավական ընդգրկուն է ստացվել թեմատիկ առումով։ Հեղինակներն անդրադարձել են հայկական նոր պետականության կայացման, ՀՀ էներգետիկ, ինչպես նաև տնտեսական անվտանգության հարցերին, Արցախյան հիմնահարցին՝ որպես գլխավոր խոչընդոտներից մեկը պանթյուրքիզմի գաղափարախոսության գործնական իրականացման ճանապարհին...
21.10.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. 5-րդ համարը...
20.10.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն տեղեկագրի 2011թ. 5-րդ համարը։
19.10.2011 «21-րդ ԴԱՐ» N 5, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 5-րդ համարը հիմնականում նվիրված է Սփյուռքի թեմային։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Մկրտիչ Շելեֆյանի ազգանպաստ գործունեությունն է ներկայացնում Ռ.Մելքոնյանի «Մկրտիչ Շելեֆյան. վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում» հոդվածը...
27.07.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. չորրորդ համարը, որում հեղինակներն անդրադարձել են պետությունների ինքնիշխանության հարցին և Հայաստանին այս համատեքստում, Թուրքիայի ապագայի շուրջ կանխատեսումներին...
26.07.2011 «21-րդ ԴԱՐ» N 4, 2011
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2011թ. 4-րդ համարում հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված Ադրբեջանի վերլուծական-հետազոտական կենտրոնների ուսումնասիրությանը (Դ.Գալստյան, Վ.Գեղամյան, «Նոր իրողություններ Ադրբեջանի հետազոտական կենտրոնների ոլորտում»), ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականության կարևորությանը (Ս.Սուջյան, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման քաղաքականությունը»)...
25.07.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Լույս է տեսել «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2011թ. 4-րդ համարը...
29.06.2011 «21-й ВЕК», №3, 2011
«21-й ВЕК» ամսագրի 2011թ. երրորդ համարը նվիրված է ինչպես ապագայի կանխատեսման և ձևավորման ընդհանուր, հիմնարար հարցերին (Գ.Հարությունյան), այդ թվում՝ ռազմական պայմաններում (Հ.Արզումանյան, Ա.Բաղդասարյան), այնպես էլ միջազգային հարաբերությունների ավելի մասնավոր ասպեկտներին. չին-կովկասյան (Դ.Բաբայան), թուրք-վրացական (Գ.Հովհաննիսյան) և այլն։ Առանձին ուշադրության են արժանացել նաև Թուրքիայի հայության կրթական հիմնախնդիրները (Ռ.Մելքոնյան)։
27.06.2011 “21st Century”, N1, 2011
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21st Century» («21-րդ ԴԱՐ») անգլիալեզու ամսագրի 2011թ. առաջին համարը։ Հեղինակներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ինտերնետի և սոցիալական ցանցերի դերը պոստդեմոկրատիայի և տեղեկատվական անվտանգության համատեքստում (Գ.Հարությունյան), պանթյուրքիզմը և Չինաստանի աշխարհաքաղաքականությունը (Դ.Բաբայան), աֆրիկյան աշխարհամասի իրադարձությունները Մեծ խաղի հայելում (Ս.Գրինյաև, Գ.Հարությունյան), նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդ հայերի ինքնության հարցերը (Ս.Մանուսյան), Թուրքիայի հայության կրթական հիմնախնդիրները (Ռ.Մելքոնյան)...
30.05.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2011թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել հետազոտություններ՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին։
25.05.2011 «21-րդ ԴԱՐ» N 3, 2011
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» ամսագրի հերթական՝ 2011թ. 3-րդ համարը, որում ընդգրկվել են հոդվածներ աֆրիկյան աշխարհամասի իրադարձությունների (Ս.Գրինյաև, Գ.Հարությունյան), Սիրիայում ալավիների վարչակարգի դեմ «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպության պայքարի (Գ.Վարդանյան)...
23.05.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. երրորդ համարը, որում հեղինակներն անդրադարձել են թուրքական գործոնին ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում...
08.04.2011 «21-й ВЕК», №2, 2011
Համարի հոդվածները նվիրված են ռազմավարական գործընկերների (Գ.Հարությունյան), սահմանակից երկրների (Մ.Աղաջանյան) և առաջատար աշխարհաքաղաքական ակտորների (Ա.Մարջանյան, Դ.Բաբայան) հետ Հայաստանի փոխհարաբերությունների բազմասպեկտ վերլուծությանը։
06.04.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2011թ. 2-րդ համարը, որում տեղ են գտել հետազոտություններ՝ նվիրված տարածաշրջանային զարգացումների արդիական նշանակության հիմնախնդիրներին...
05.04.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. երկրորդ համարը` նվիրված աֆրիկյան երկրների հեղափոխական գործընթացներին։ Հեղինակներն անդրադարձել են նոր աշխարհակարգի կերտմանը և գլոբալ կառավարման սցենարներին
31.03.2011 «21-րդ ԴԱՐ» N 2, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2-րդ համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված ապագայի կանխատեսման տարբեր մեթոդներին և դրա ձևավորման սցենարներին (Գ.Հարությունյան, «Կանխատեսումները և ապագայի ձևավորումը»), հակահայ քարոզչության մեջ ադրբեջանական հայալեզու հեռուստահաղորդումների խաղացած դերին ու նկարագրին...
18.03.2011 «21-й ВЕК», №1, 2011
Համարը նվիրված է ազգային անվտանգության հրատապ հարցերին (Գ.Հարությունյան), որոնք դիտարկվում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանի (Ա.Մարջանյան) և այլ պետությունների հետախուզական գործունեության (Ա.Տեր-Հարությունյան) ֆոնին...
07.03.2011 «21-րդ ԴԱՐ» N 1, 2011
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2011թ. 1-ին համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված «ուղեղային կենտրոնների» դերին ու նշանակությանն ազգային անվտանգության ոլորտում (Գ.Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը»), ցեղասպանության հիշողության և պատմության վերիմաստավորման խնդիրներին (Մ.Դաբաղ, «Հիշողությունը վտանգի մեջ է. հայկական փորձը միջազգային նոր քաղաքականության համատեքստում»)...
02.03.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2011թ. անդրանիկ համարը: Հեղինակներն անդրադարձել են կանխատեսման մեթոդներին և մոտեցումներին, ադրբեջանական հայալեզու հեռուստալուրերի քաղաքականությանը...
03.02.2011 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» պարբերականի 2011թ. 1-ին համարը, որում տեղ են գտել հոդվածներ ղարաբաղյան կարգավորման, միջազգային խաղաղարարության հնարավորությունների, Իրանի շուրջ տեղ գտած զարգացումների, թերթաքարային գազի հեռանկարների և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ։
24.12.2010 «21-րդ ԴԱՐ» N 6, 2010
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2010թ. վերջին՝ 6-րդ համարում լույս են տեսել թեմաների լայն շրջանակ ընդգրկող հոդվածներ՝ նվիրված հայ-ռուսական արդի հարաբերությունների առանձնահատկություններին (Գ.Հարությունյան), տեղեկատվական անվտանգությանը (Ա.Աթանեսյան), Թուրքիայի ռազմավարական շահերի համատեքստում Աբխազիային տրվող նշանակությանը (Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան), բռնի իսլամացված հայության խնդիրներին (Ռ.Մելքոնյան), հայկական ծովային առևտրի զարգացման պատմությանը (Էդ.Լ.Դանիելյան)։
05.12.2010 "21st CENTURY", N 2, 2010
“21st Century” հանդեսի 2010թ. երկրորդ համարի հոդվածները նվիրված են զարգացման ռազմավարությանը և աշխարհաքաղաքական սցենարներին (Գագիկ Հարությունյան), Հայաստանի փորձին միջազգային նոր քաղաքականության համատեքստում (Միհրան Դաբաղ), միջազգային օրենսդրությունում ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների (Արա Պապյան), RAND կորպորացիայի՝ տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանին առնչվող մշակումների (Արա Մարջանյան) հետ կապված հարցերին...
26.11.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» պարբերականի 2010թ. 6-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ ռուս-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի էներգետիկ քաղաքականության, Իրանում և Ադրբեջանում տիրող իրադրության և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ։
24.11.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. 6-րդ համարը։
Պարբերականի տարեվերջյան համարում հեղինակներն անդրադարձել են ՀՀ–ՌԴ հարաբերությունների հեռանկարներին, ՌԴ հայ կաթոլիկ համայնքին, Հարավային Ռուսաստանի հայության մտավոր ներուժին, Հայաստանում այլընտրանքային և ավանդական մեդիային, ՀՀ զինված ուժերի մարտավարության հարցերին, իրաքահայ համայնքի խնդիրներին և պոստիսլամիզմի՝ որպես հերթական միֆոլոգեմի, դիտարկմանը։ Համարում կարելի է ծանոթանալ նաև տեղեկատվական ոլորտի և Թուրքիային առնչվող նորությունների։
17.11.2010 «21-й ВЕК», №4, 2010
Համարում արտացոլվել է հայեցակարգային կարևոր հիմնախնդիրների մի ամբողջ շարք, ինչպիսիք են. ինտերնետի դերը հետժողովրդավարության և տեղեկատվական անվտանգության համատեքստում (Գ.Հարությունյան), գաղափարախոսության անբացառելիությունը (Գ.Գրիգորյան), բարդ մտածողությունը և բարդության գիտությունը (Հր.Արզումանյան)։ Շոշափվել են նաև օրենսդիրների գլոբալ մրցակցության (Ս.Գոմցյան), իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին քաղաքացիների աջակցության կարևորության (Ա.Տեր-Հարությունյան) հարցերը, հայ համայնքների պատմությունն ու հիմնախնդիրները Թուրքիայում (Ռ.Մելքոնյան) և Սանկտ Պետերբուրգում (Ռ.Անգալադյան)։ Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Վրաստանի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների առումով (Գ.Հովհաննիսյան)։
01.11.2010 «21-րդ ԴԱՐ» N 5, 2010
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2010թ. հերթական՝ 5-րդ համարում լույս են տեսել ինտերնետ կառույցներին և տեղեկատվական անվտանգությանը (Գ.Հարությունյան), քաղաքացիական մշակույթի զարգացման սոցիոլոգիական կանխատեսման գործոններին (Ս.Մանուկյան), ՀՀ պարենային անվտանգության հարցերին (Ա.Մարկոսյան, Մ.Պետրոսյան), Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքին (Ա.Սիմավորյան) նվիրված և այլ հոդվածներ։ Ուշագրավ անդրադարձ կա Պետերբուրգի և հայերի առնչությանը (Ռ.Անգալադյան)։
18.10.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2010թ. թիվ 5-ում հրապարակվել են վերլուծություններ ՀՀ էներգետիկ անվտանգության և հայ-ռուսական հարաբերությունների, Ադրբեջանի արտաքին քաղաքականության, սպառազինությունների մրցավազքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և մի շարք այլ հրատապ թեմաների մասին։
18.10.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. 5–րդ համարը։ Հեղինակներն անդրադարձել են ՀՀ–ՌԴ հարաբերություններին, Ադրբեջանի հակահայ քարոզչության յուրահատկություններին, երկլեզու կրթության առանձնահատկություններին, Դերսիմի հայության, Իրանի հայ բողոքական համայնքի և ԱՄՆ-ում հայկական ռեսուրսների հարցերին։ Համարում կարելի է կարդալ ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Զախարովի հարցազրույցը, ինչպես նաև ծանոթանալ տեղեկատվական ոլորտի և Թուրքիային առնչվող նորություններին։
28.07.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2010թ. #4-ը։ Համարում հրապարակվել են հոդվածներ՝ նվիրված ՀՀ էներգետիկ անվտանգության, հայ-թուրքական, թուրք-իսրայելական հարաբերությունների, Ադրբեջանում կրոնական զարգացումների հարցերին։ Վերլուծվել են նաև մի շարք միջազգային վարկանիշային հետազոտություններ։
27.07.2010 «21-րդ ԴԱՐ» N 4, 2010
Համարում շոշափվել են միջազգային իրավունքում ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին (Ա.Պապյան), Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծությանը (Ա.Հովհաննիսյան), ընդհանրապես հայ բողոքականներին (Տ.Ղանալանյան) և մասնավորապես Լիբանանի հայ բողոքական համայնքին (Վ.Հովյան), 1894-96թթ. հայերի բռնի իսլամացման դրվագներին (Մ.Աբրահամյան), կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում օտարերկրյա փորձին ծանոթանալու անհրաժեշտությանը (Ս.Գոմցյան) նվիրված հարցեր։
27.07.2010 «21-й ВЕК», №3, 2010
Համարն անդրադարձել է ՀՀ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող կենսական մի շարք խնդիրների, այն է՝ զարգացման ռազմավարությունը և հնարավոր աշխարհաքաղաքական սցենարները (Գ.Հարությունյան), ատոմային էներգետիկայի (Ս.Սարուխանյան) և էներգետիկ անվտանգության (Վ.Դավթյան) հեռանկարները Հայաստանում, ազգային ինքնության պահպանումը (Գ.Հախվերդյան) և Հայասպանության հետևանքների վերացումը (Լ.Շիրինյան)։ Հեղինակներն անդրադառնում են նաև տարածաշրջանային զարգացումներին (Թ.Վարդանյան), գլոբալիզացիոն մարտահրավերներին (Ի.Բաղիրյան) և Հայաստանում GR-տեխնոլոգիաների ներդրման հարցերին։
27.07.2010 "21st CENTURY", N 1, 2010
Լույս է տեսել “21st Century” հանդեսի 2010թ. առաջին համարը, որում շոշափվել են թեմաներ խորհրդային համակարգի փլուզման պատճառների և հետևանքների (Գ.Հարությունյան), Հայաստանում ատոմային էներգետիկայի հեռանկարների (Ս.Սարուխանյան), ազգային ինքնության պահպանման (Գ.Հախվերդյան), Հայասպանության հետևանքների հաղթահարման (Լ.Շիրինյան) և մեր երկրի իմիջի (Լ.Այվազյան) վերաբերյալ։ Համարում ներկայացված են նաև հոդվածներ՝ նվիրված հայ գրերի քաղաքակրթական նշանակությանը, Վրաստանի ներկա իրավիճակի, նրա ներքին քաղաքականության (Հ.Միքայելյան) և ազգային ինքնության (Թ.Վարդանյան) հարցերին։
26.07.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. չորրորդ համարը նվիրված է ԼՂՀ և տարածաշրջանային խնդիրներին, աշխարհաքաղաքական միտումների համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Թուրքիայում մրցակցող գաղափարախոսական հոսանքներին, ԱՄՆ վերլուծական կառույցներում թուրք-ադրբեջանական գործոնի առաջխաղացման հարցերին։
07.07.2010 «21-րդ ԴԱՐ», #3, 2010
«21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 3-րդ համարի առանցքային թեման հայ-թուրքական հարաբերություններն են, որոնց տարբեր ասպեկտներով են մոտեցել Գ.Հարությունյանն («Զարգացման ռազմավարություն և աշխարհաքաղաքական սցենարներ») ու Ա.Մարջանյանը («ՌԵՆԴ կորպորացիան և մենք. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»)։ Ավիացիոն բեռնափոխադրումների, կրթական համակարգի, վրաց ինքնության և այլ հարցերի վերաբերյալ ուշագրավ վերլուծություններ են կատարել Ա.Հովհաննիսյանը, Ա.Մարկոսյանն ու Ռ.Ղանթարչյանը, Թ.Վարդանյանը և Լ.Հովսեփյանը։
02.06.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
«Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» պարբերականի 2010թ. 3-րդ համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային և էներգետիկ ակտուալ թեմաներին։ Դրանց թվում են հայ-իրանական ու ռուս-գերմանական հարաբերությունները, թուրք-ադրբեջանական համագործակցության հիմնախնդիրները, անդրկասպյան էներգետիկ նախագծերը ևն։ Համարում տեղ է գտել նաև տարածաշրջանային էներգետիկ և քաղաքական հարցերին նվիրված նորությունների ընտրանին։
01.06.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. երրորդ համարը, որում հեղինակներն անդրադարձել են աշխարհի հնարավոր զարգացումներում Հայաստանի անվտանգության ռազմավարության հարցերին,պետությունների դերին հետարդիական դարաշրջանում, սոցիալական ցանցերում տեղեկատվության գերհոսունության միտումներին, Ադրբեջանի հեռուստաալիքների իրավիճակին, Վրաստանում միաէթնիկ հանրության ձևավորման գործընթացին։
30.05.2010 «21-րդ ԴԱՐ», # 2, 2010
Լույս է տեսել «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2010թ. 2-րդ համարը, որի, կարելի է ասել՝ 1-ին բաժինը նվիրված է Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին, հայ սփյուռքի երրորդ սերնդի խնդիրներին, Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առկա հակասական վերաբերմունքին։ Հետաքրքիր հոդվածներ կան երկրի իմիջի, ՀՀ-ում ատոմային էներգետիկայի հեռանկարների, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի միավորման և այլ հարցերի վերաբերյալ։
07.04.2010 «21-й ВЕК», # 2, 2010
Համարն աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ և շոշափված հարցերի ընդգրկունությամբ։ Այստեղ տեղ են գտել աշխարհաքաղաքական մի ամբողջ համակարգի փլուզման պատճառների և հետևանքների (Գ.Հարությունյան) և հասարակության զարգացման հիմնական հակասության (Ի.Բաղիրյան) մասին հայեցակարգային աշխատանքները, հայ գրի դերին ու նշանակությանը (Է.Լ. Դանիելյան) և ինքնության պատմական ընկալման քաղաքակրթական իմաստավորմանը (Ա.Գասպարյան), ինչպես նաև 21-րդ դարի իրողություններում այդ ինքնության գրագետ դիրքավորմանը (Լ.Այվազյան) նվիրված պատմա-մշակութաբանական բնույթի հոդվածներ։
07.04.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսի 2010թ. երկրորդ համարը։ Հեղինակներն անդրադարձել են Երևան-Անկարա հարաբերությունների քաղաքական խուսանավումների նոր փուլին, ԱՄՆ լոբբինգային ինստիտուտների իրավաքաղաքական հիմքերին, ԱՄՆ-ում տարբեր ժամանակներում Ցեղասպանության դատապարտմանն ուղղված գործընթացներին, Հայաստանում բողոքականության ձևավորման պատմությանը և ներկա խնդիրներին, Լիբանանի հայ բողոքական համայնքի կազմակերպչական կառույցներին, տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերի բարձրացմանը...
02.04.2010 «21-րդ ԴԱՐ», # 1, 2010
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2010թ. 1-ին համարում լույս են տեսել ուշագրավ նյութեր ԽՍՀՄ-ի և «սոցճամբարի» համակարգային փլուզման, հայ գրի, թարգմանական և ինքնուրույն գրականության պատմական նշանակության, Վրաստանի ներքին քաղաքականության, ԱՄՆ լոբբինգի ինստիտուտի, մեր տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարների և այլ հարցերի վերաբերյալ։
05.03.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2/2010 համարը նվիրված է էներգետիկ ոլորտում տեղ գտած զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարքի հիմնախնդիրների։ Անդրադարձ է կատարվել ՀՀ գազատրանսպորտային համակարգի խնդիրներին, քննարկվել են Իրանում և Աֆղանստանում տեղ գտած վերջին զարգացումները ևն։
24.02.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. անդրանիկ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական գործընթացներին և տարադավան հայերի հարցերին։ Հեղինակներն անդրադարձել են «բեռլինյան պատի» փլուզման համատեքստին, Բուլղարիայում թուրքական քաղաքականության վերջին զարգացումներին, բողոքական հայերի՝ որպես Հայության անբաժան մասի, ինքնընկալումներին, բռնի իսլամացած հայերի խնդրին Պոլսո Հայոց պատրիարքարանի վերաբերմունքին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի ձևավորման պատմությանն ու ներկա խնդիրներին...
05.02.2010 «21-й ВЕК», # 1, 2010
Համարի առանցքային թեմաներից է ղարաբաղյան հակամարտության դիտարկումը տարբեր՝ տարածաշրջանային և գլոբալ դերակատարների մոտեցումների (Ս.Մինասյան), խաղաղարար համակազմ մտցնելու (Հովհ. Նիկողոսյան, Ս.Մովսիսյան), ժողովրդագրական իրավիճակի (Ս.Սուջյան) ասպեկտներով։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նաև արդյունքի հասնելու վրա հիմնված գործողությունների հայեցակարգերի վերլուծությանը (Հ.Արզումանյան) և XX դարավերջին – XXI դարասկզբին հայերի ու հրեաների քաղաքական ճակատագրի տիպաբանական համադրությանը (Դ.Սանոյան, Ա.Էպշտեյն)։
05.02.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2010թ. առաջին համարում հրատարակվել են էներգետիկ դիվանագիտության, Սևծովյան տարածաշրջանում գազատարների աշխարհաքաղաքականության հարցերին, համաշխարհային էներգետիկ կանխատեսումներին և տարածաշրջանային (Աֆղանստան, Թուրքիա, Իրան) զարգացումներին նվիրված հոդվածներ։
24.12.2009 «21-րդ ԴԱՐ», # 6, 2009
«21-րդ ԴԱՐ» հանդեսի տարեվերջյան՝ 6-րդ համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված Հայաստանի ինֆոքաղաքականությանը (Աննա Ժամակոչյան, «Տեղեկատվական հոսքերը և Հայաստանի ինֆոքաղաքականությունը»), հայկական և այլ տեղանունների թուրքացման՝ Թուրքիայում շարունակվող քաղաքականությանը (Ռուբեն Մելքոնյան, «Տեղանունների փոփոխությունը՝ որպես թուրքացման քաղաքականություն»), հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար պետություններին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդրին (Վլադիմիր Վարդանյան, Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները») և մի շարք այլ հարցերի։
10.12.2009 "21st CENTURY", # 2, 2009
“21st century” անգլիալեզու ամսագրի երկրորդ համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված գաղափարախոսության և տեղեկատվական անվտանգության (Գ.Հարությունյան), համաշխարհային ճգնաժամի վերլուծության հարցերին (Ի.Բաղիրյան) և նրա ազդեցությանը տարածաշրջանի երկրների վրա (Ս.Գրինյաև), ինչպես նաև Հայոց ցեղասպանության հետ կապված մի քանի հարցերի, մասնավորապես՝ Իսրայելի մոտեցումը Ցեղասպանությանը (Յա.Աուրոն), սփյուռքի հայերի երրորդ սերնդի խնդիրներին (Գ.Պողոսյան), ցեղասպանության համար պետության պատասխանատվության իրավական ասպեկտին (Վ.Վարդանյան) և հայ հասարակության ինքնակազմակերպման պատմությանը՝ Հայկական հարցի ներքո (Վ.Մելիքյան)։
08.12.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2009թ. #6-ում հրապարակվել են նյութեր՝ նվիրված ՀՀ էներգետիկ բիզնեսին, Կասպյան և Սևծովյան տարածաշրջանում ընթացող գործընթացներին, ԵՄ «նոր հարևանության» քաղաքականությանը, Իսրայելի «ուղեղային կենտրոններին» և այլն։
08.12.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսի 2009թ. 6-րդ համարը։ Այն նվիրված է աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և Հայության խնդիրներին։ Հեղինակներն անդրադարձել են աֆղանական պատերազմի և տնտեսական ճգնաժամի հետ դրսևորվող աշխարհակարգի հաստատման գործընթացներին ու դրանց հետևանքների կանխատեսման սցենարներին, Հայաստան-Թուրքիա բանակցությունների ածանցյալ տեղեկատվական համատեքստին...
16.11.2009 «21-й ВЕК», # 4, 2009
«21 ВЕК» հանդեսի հերթական համարը նվիրված է գլոբալ ճգնաժամի պայմաններում անվտանգության հիմնախնդրի բազմակողմ վերլուծությանը։ Գաղափարախոսական և տեղեկատվական անվտանգությունը դարձել է Գ.Հարությունյանի հետազոտության թեման, էներգետիկ անվտանգության հարցերն են քննարկվել Կ.Կարապետյանի և Վ,Դավթյանի հոդվածներում, իսկ Ս.Գրինյաևը և Ի.Բաղիրյանն անդրադարձել են բուն ճգնաժամի վերլուծությանը՝ դրա գլոբալ և ազգային դրսևորումներում։ Համարում դիտարկվել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, մասնավորապես՝ զանգվածային լրատվամիջոցների դերը հակամարտություններում և ահաբեկչության զարգացման մեջ (Ա.Աթանեսյան)։
11.11.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս. Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2009թ. 5-րդ համարը, որում տեղ են գտել նյութեր՝ նվիրված տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայության համար կարևորություն ներկայացնող հիմնախնդիրներին, որոնց թվում են գազատարերի և էներգետիկ անվտանգության խնդիրները, հայ-վրացական հարաբերություններն ու Ջավախքի հիմնախնդիրները, թալիշական գործոնն Ադրբեջանում ևն։
10.11.2009 «21-րդ ԴԱՐ», # 5, 2009
«21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 5-րդ համարում լույս են տեսել հոդվածներ տեղեկատվական անվտանգության ձևավորման համար անհրաժեշտ գաղափարական հիմնադրույթների (Գ.Հարությունյան, «Գաղափարախոսություն և տեղեկատվական անվտանգություն»), քաղաքակրթության գաղափարի փիլիսոփայական մոտեցումների (Էդ.Լ.Դանիելյան, «Քաղաքակրթության տեսությունը աշխարհաքաղաքական հայեցակարգերում»), Երուսաղեմի և Պաղեստինի հայ համայնքի (Դ.Սանոյան, «Երուսաղեմի և Պաղեստինի հայ համայնքը Առաջին աշխարհամարտի և Ցեղասպանության շրջանում»), «բրենդ-պետություն» կերպարի ձևավորման (Կ.Բաբաջանյան, «Պետության բրենդի բաղադրիչները») և ուշագրավ այլ հարցերի վերաբերյալ։
10.11.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. հերթական՝ 5–րդ համարը, որի թեմատիկ ուղղություններն են տարածաշրջանային գործընթացները և Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերը։ Հեղինակներն անդրադարձել են ՀՀ–Թուրքիա հարաբերություններին, հարավկովկասյան հակամարտություններում Եվրամիության դերին, Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականությանը, այդ թվում՝ դրա նոր դրսևորումներին, հայերի նկատմամբ թուրքական պետական քաղաքականությանը, ինչպես նաև կրոնափոխ հայ ընտանիքների հարցերին։
03.08.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2009թ. #4-ում հրապարակվել են նյութեր՝ նվիրված Իրանի հետընտրական զարգացումներին, Թուրքիայի անվտանգության ոլորտի բարեփոխումներին, սևծովյան-կասպյան տարածաշրջանում գազատարների աշխարհաքաղաքականությանը, «խաղաղ ատոմի» շուրջ նոր զարգացումներին և այլն։
03.08.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Հրատարակվել է «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 4-րդ համարը, որի հիմնական ուղղվածությունը տեղեկատվական քաղաքականությունն է։ Համարում հեղինակները անդրադառնում են ապագայի ձևավորման մեջ կանխատեսումների և ճանաչողության հիմնախնդրին, ռեֆլեքսայնությունը դիտարկում իբրև տեղեկատվական կառավարման սկզբունք, ներկայացնում են նոր մեդիաների կիրառությունն ու դերը Իրանում այլընտրանքային հաղորդակցության դաշտում, և ադրբեջանական ՀԿ-ների՝ իբրև տեղեկատվական քաղաքականության ռեսուրսների գործունեությունը Ռուսաստանում։
31.07.2009 "21st CENTURY", # 1, 2009
“21st century” անգլիալեզու ամսագրի առաջին համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համակարգում Հայաստանի ունեցած դերին (Կ.Կարապետյան), Ռուսաստանի և Վրաստանի հնգօրյա պատերազմի հետևանքներին (Ս.Մանասյան), Առաջին համաշխարհային պատերազմի և Ցեղասպանության ժամանակ Երուսաղեմի և Պաղեստինի հայ համայնքներում ստեղծված իրավիճակին։ Համարում անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական հայեցակարգերում քաղաքակրթությունների տեսության խնդիրներին (Է.Դանիելյան) և մտավորականության ազատության հետ կապված հարցերին՝ Իսրայելի օրինակով (Ա.Էպշտեյն)։
31.07.2009 «21-րդ ԴԱՐ», # 4, 2009
«21-րդ ԴԱՐ» հանդեսի թիվ 4-ում լույս են տեսել Կարեն Կարապետյանի «Էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման ամփոփ (ինտեգրալային) ցուցանիշը և կանխատեսումները» (քննարկվել են էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման հիմնախնդրին վերաբերող մեթոդաբանական մոտեցումները), Սևակ Սարուխանյանի «Նաբուկկո» գազատարը և Հայաստանը» (դիտարկվել է նախագծին Հայաստանի միանալու հնարավորության հարցը), Վահրամ Միրաքյանի «Տպագիր նյութերում օգտագործվող մանիպուլյացիոն ազդեցության հնարքները (ներկայացված են տպագիր լրատվամիջոցներում կիրառվող մանիպուլյացիոն այն հնարքները, որոնց նպատակն է ազդել մարդկանց կարծիքների և դիրքորոշումների վրա) հոդվածները, ինչպես նաև Վարդան Հայկազյանի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հայեցակարգի ուրվագիծ», Արշակ Սմբատյանի և Արտյոմ Տեր-Հարությունյանի «Գլոբալացման պայմաններում անվտանգության առանձին հիմնախնդիրների շուրջ», Հայկ Նազարյանի «Չինաստանի ազգային շահերի դրսևորումներն Իրանում» նյութերը։
27.07.2009 «21-й ВЕК», # 3, 2009
«21 ВЕК» հանդեսի երրորդ համարում մեկտեղվել են նյութեր, որոնք անդրադառնում են ինչպես այսօր հրատապ ադապտիվ (Բ.Հարությունյան), տնտեսական (Ս.Գոմցյան) և վերլուծական-տեղեկատվական գործընթացներին, որոնք վերաբերում են, մասնավորապես Հայաստանին (Ա.Մարջանյան) և Ռուսաստանին (Ս.Գրինյաև), այնպես էլ հայոց պատմության փիլիսոփայական իմաստավորման հարցերին (Ս.Դանիելյան) կամ դրա որոշ էջերի (Խ.Դադայան)։
16.07.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2009թ. երրորդ համարում հրատարակված են հոդվածներ՝ նվիրված էներգետիկ և քաղաքական ոլորտում վերջին շրջանի կարևոր զարգացումներին։ Հրատարակված հոդվածներում անդրադարձ է կատարվում ՀՀ էներգետիկ հեռանկարներին, Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորություններին, Ջավախքի և այլ հիմնախնդիրներին։
16.07.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 3-րդ համարը: Համարում հեղինակները վերլուծում են ազգային անվտանգության համատեքստում «ուղեղային կենտրոնների» գործունեության դասական ձևերը և խորհրդային ու Երրորդ հանրապետության շրջաններում հայկական մտավոր ռեսուրսների «կուտակման» իրողությունները, թուրքական վերլուծական կենտրոնների ձևավորման և զարգացման պատմությունը, էլիտաների և իշխանության բնութագրիչներով պայմանավորված հանրային գիտակցության կառուցակցման ձևերը, անդրադառնում են Իսրայելի կողմից տեղեկատվական պատերազմում սոցիալական ցանցերի կիրառման փորձին և Թուրքիայի հայության ներհամայնքային խնդիրներին:
15.06.2009 «21-րդ ԴԱՐ», # 3, 2009
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 3-րդ համարում լույս են տեսել Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը (Հ. Բայադյան, «Նոր տեղեկատվամիջոցներ և տեղեկատվական հասարակություն»), ազգային ուրույնությունից օգտվելու կարևորությանը (Տ.Սարգսյան, «Ազգային բրենդի կարևորությունը»), ԼՂՀ-ում տարաբնակեցման և ժողովրդագրական հիմնահարցերի համալիր ուսումնասիրությանը (Ս.Սուջյան, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը»), Թուրքիայի ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված ռազմական արդիականացման խնդիրներին (Լ.Հովսեփյան, «Թուրքիայի հակաօդային և հակահրթիռային համակարգերը») և այլ ուշագրավ հարցերի նվիրված հոդվածներ։
15.05.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» տեղեկագրի 2-րդ համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված վերջին շրջանի էներգետիկ և քաղաքական զարգացումներին։ Համարի հոդվածների ուշադրության կենտրոնում են գործընթացները Հարավային Կովկասում, հայ-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացման հիմնախնդիրները, քաղաքական զարգացումներն Իսրայելում ևն։
13.05.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 2-րդ համարը՝ նվիրված Հայաստանի և Հայության աշխարհաքաղաքական և տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Հեղինակներն անդրադառնում են աշխարհի գլոբալացման զարգացումներին, արդի ինֆոգեն սպառնալիքներին, հակահայկական քարոզչության պատկերին, ինչպես նաև առաջարկում են դրանց դիմագրավման և արդյունավետ պետության զարգացման հայեցակարգային մոտեցումներ։
30.04.2009 «21-րդ ԴԱՐ», # 2, 2009
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2-րդ համարում ներկայացված են նյութեր՝ նվիրված վերջին ժամանակներս լայնորեն կիրառվող ինքնիշխանություն (սուվերենիտետ) հասկացության մի քանի ասպեկտներին (Հ.Արզումանյան, «Հայկական պետականությունը և ինքնիշխանության խաղերը»), օտարների՝ մեր ապագայի վերաբերյալ արված կանխատեսումներին (Ա.Մարջանյան, «Մեր ապագան՝ NIC աչքերով»), տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ազգային անվտանգությանը (Ռ.Գիրագոսյան, «Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ազգային անվտանգությունը»), 2008թ. նախագահական ընտրություններից հետո թեկնածուների վերաբերյալ ստեղծված քաղաքական միֆերի ուսումնասիրությանը և քրդական գործոնի նշանակությանը տարածաշրջանային անվտանգության խնդիրների համատեքստում։
09.04.2009 «21-й ВЕК», # 2, 2009
Հայաստանի դերը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում, ինքնիշխանության տարատեսակ մեկնություններն ու ինքնիշխանության «խաղերը», վերաշխարհամասային քաղաքակրթական կազմակերպման առավելություններն ու թերությունները, համաշխարհային ճգնաժամի հիերարխիան և քաղաքական այբուբենը. այս և այլ թեմաներ (հեղինակներ՝ Կ.Կարապետյան, Հ.Արզումանյան, Ա.Էպշտեյն, Ս.Գրինյաև, Ս.Նեբրենչին, Դ.Սանոյան) կազմել են «21-й ВЕК» հանդեսի 2-րդ համարի բովանդակությունը։
02.04.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
«Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է «Գլոբուս Ազգային անվտանգություն» ամսագրի 2009թ. 1-ին համարը՝ նվիրված Հայաստանի և Հայության ռազմաքաղաքական, տեղեկատվական խնդիրներին։ Ամսագրում առկա են նաև հայկական համայնքների և տարալեզու-տարադավան հայերի կազմակերպչական անվտանգության հիմնահարցերին առնչվող հոդվածներ։
11.03.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
«Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» ամսագրի 2009թ. 1-ին համարը՝ նվիրված Հայաստանի և տարածաշրջանի վերջին շրջանի էներգետիկ և քաղաքական զարգացումներին։ Ամսագիրը հրատարակվում է հիմնադրամի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համագործակցությամբ և Հայաստանում տպագրվող միակ վերլուծական հանդեսն է, որը նվիրված է տարածաշրջանային էներգետիկ զարգացումներին։ Ամսագիրը նպատակ ունի համախմբել ՀՀ վերլուծական ռեսուրսը՝ ՀՀ և տարածաշրջանային էներգետիկ և դրա հետ առնչվող քաղաքական գործընթացների մասնագիտական ուսումնասիրման, համարժեք վերլուծման և կանխատեսումների կազմման համար։
25.02.2009 «21-րդ ԴԱՐ», # 1, 2009
«Նորավանք» ԳԿՀ 2009թ. «21-րդ ԴԱՐ» հայերեն առաջին համարում ներկայացված են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման (Կ.Կարապետյան, «Հայաստանը և տարածաշրջանային էներգետիկ գործընթացները տեղեկատվական ապահովման համատեքստում»), տնտեսական զարգացման (Ա.Թավադյան, «Տնտեսության առանցքային հիմնախնդիրները»), գլոբալ և տարածաշրջանային (Ա.Մանվելյան, «ԱՄՆ էներգետիկ քաղաքականության կասպյան բաղկացուցիչը»), հատկապես Իսրայելի փորձի ուսումնասիրման համատեքստում Հայաստան հայրենադարձության (Հ.Մարության, «Հայրենադարձության և աբսորբցիայի իսրայելական փորձից») և այլ խնդիրներին նվիրված նյութեր։
22.01.2009 «21-й ВЕК», # 1, 2009
Համարում արծարծվում են պետության տնտեսական անվտանգության ապահովման վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը (Ի.Բաղիրյան), ինչպես նաև նման ճգնաժամերի ձևավորման բուն մեխանիզմը (Ս.Գրինյաև, Ա.Ֆոմին) և դրանց որոշ դրսևորումները (Ս.Մինասյան)։ Համարում վերլուծվում են նաև տարածաշրջանային գործընթացներ. արդի՝ Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանային էներգետիկ զարգացումներում դիտարկող (Կ.Կարապետյան), պատմական՝ Հայաստանի և Բյուզանդիայի միջև խորքային քաղաքակրթական կապերը բացահայտող (Ա.Սարգսյան) և հեռանկարային՝ Հայաստան պետության միասնական բրենդի ձևավորմանն ուղղված (Վ.Աթոյան, Կ.Բաբաջանյան
19.01.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
23.12.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր №23, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 23-ը նվիրված է 2008թ. «Նորավանք» հիմնադրամի փորձագետների՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս քաղաք) և Թուրքիայի Հանրապետություն (Արևմտյան Հայաստան)՝ տեղի հայկական համայնքի, ինչպես նաև ծպտյալ, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայ բնակչության ներկա վիճակին ավելի մոտ ծանոթանալու նպատակով կատարած գործուղման հաշվետվություններին, որոնք ներկայացվում են ստորև։ Դրանք փաստագրական տվյալներ են պարունակում խնդրո առարկա հարցի շուրջ։
22.12.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
16.12.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր №22, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 22-ում տեղ գտած հոդվածները վերաբերում են Թուրքիայի հայության տարբեր խմբերի արդի խնդիրներին։ Դրանցում դիտարկվում են ինքնության դրսևորման, տրավմատիկ հիշողության և այլ հարցեր։
15.12.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 12
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
11.12.2008 “21-st CENTURY” N 2, 2008
“21-st CENTURY” անգլերեն հանդեսի 2008թ. երկրորդ համարում արծարծվել են մի ամբողջ շարք արդիական հիմնախնդիրներ Հարավային Օսիայի շուրջ ընթացող գործընթացների (Գ.Հարությունյան), ՀՀ անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության (Ռ.Գիրագոսյան), Հարավային Կովկասում ընթացող տեղեկատվական պատերազմների և այլնի վերաբերյալ։
20.11.2008 «21-րդ ԴԱՐ», # 4, 2008
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2008թ. թիվ 4-ում լույս են տեսել էներգետիկ անվտանգության (Կ.Կարապետյան, «Հայաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»), հակամարտությունների կարգավորման մեջ միջնորդի ընտրության (Ս.Մովսիսյան, «Միջնորդի ընտրությունը հակամարտող կողմերի համատեքստում»), պետության բրենդի ձևավորման անհրաժեշտության (Վ.Աթոյան, Կ.Բաբաջանյան, «Պետության բրենդը և դրա ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում») հարցերին վերաբերող նյութեր։ Հետաքրքրական են նաև հեջ-ֆոնդերի (Ս.Գրինյաև, Ա.Ֆոմին), վիլսոնյան նախագծի (Լ.Շիրինյան), ինչպես նաև հրեությանը գերմանացիների փոխհատուցումների (Հ.Մարության), հայոց դիվանագիտական ջանքերի (Ա.Պապյան) և այլնի մասին պատմող նյութերը։
15.11.2008 «21-րդ ԴԱՐ», # 3, 2008
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 3-րդ համարում ներկայացված են վրաց-օսական հակամարտության առանձնահատկություններին (Գ.Հարությունյան), Սփյուռք-Հայրենիք կապին ու ինտեգրման խնդիրներին (Ալ.Սվարանց, Ա.Մկրտչյան), աշխարհի երկրների շարքում ըստ տարբեր ցուցանիշների Հայաստանի զբաղեցրած տեղին (Ա.Մարջանյան), Կասպիցի կարգավիճակին (Ա.Մանվելյան) նվիրված և այլ հոդվածներ։
10.11.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 11
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
10.11.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
23.10.2008 «21-й ВЕК», # 2, 2008
Համարում անդրադարձ է կատարվում արդի աշխարհաքաղաքականության մի շարք հրատապ հիմնախնդիրների, այդ թվում՝ Հարավային Օսիայում օգոստոսյան իրադարձություններով պայմանավորված զարգացումներին (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Գ.Վոսկրեսենսկի), Կովկասում՝ ընդհանրապես և Ադրբեջանում՝ մասնավորապես «Մեծ խաղի» առանձնահատկություններին (Ս.Մինասյան, Ս.Գրինյաև), դիտարկվում են պատերազմի ցանցակենտրոն կազմակերպման տեսությունն ու սկզբունքները (Հ.Արզումանյան), ինչպես նաև Հայության տեղեկատվական (Գ.Տերտերյան) և պարենային (Վ.Հայկազյան) անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության ապահովման (Ալ.Սվարանց) խնդիրները։
20.10.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
13.10.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 10
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.09.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
15.09.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 9
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
08.09.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
04.08.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 8
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
14.07.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 7
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
01.07.2008 «21-րդ ԴԱՐ», # 2, 2008
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2008թ. 2-րդ համարում ներկայացված են ՀՀ տեղեկատվական անվտանգությանն ու համահայկական դաշտի ձևավորման հրատապությանը (Գ.Հարությունյան, «Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմնախդիրները»), ցանցակենտրոն պատերազմների տեսությունն ու սկզբունքները ՀՀ ռազմական ոլորտում ներդնելու անհրաժեշտությանը (Հ.Արզումանյան, «Ցանցակենտրոն պատերազմների և գործողությունների տեսությունը և սկզբունքները), ազգային հեռարձակման դաշտի կայունությանը (Գ.Խումարյան, «Տեղեկատվական ներազդումը և ազգային եթերային դաշտի կայունությունը»), ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ համակարգին (Ս.Թադևոսյան), տարածաշրջանային ու այլ հիմնախնդիրներին (Ս.Սարուխանյան, Ս.Հարությունյան, Ն.Մկրտչյան) նվիրված հոդվածները։
01.07.2008 “21-st CENTURY” N 1, 2008
«21-st CENTURY» անգլերեն հանդեսի 2008թ. առաջին համարում արծարծվել են մի ամբողջ շարք հիմնախնդիրներ, որոնց թվում են նոր դարաշրջանի հրամայականների և հայոց պետականության (Տ.Սարգսյան) և բանակի (Հ.Արզումանյան) փոխակերպման փոխազդեցությունը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հարցերը (Ս.Մարտիրոսյան), միջազգային կազմակերպություններում որոշումների ընդունման սկզբունքներն ու մեխանիզմները (Ս.Մովսիսյան), նավթի գործոնի դերը գերտերությունների հարավկովկասյան քաղաքականությունում (Ա.Մանվելյան)։
19.06.2008 «21-й ВЕК», # 1, 2008
«21-й ВЕК» հանդեսի 2008թ. 1-ին համարում անդրադարձ է կատարված նոր դարաշրջանի հրամայականներին և հայկական պետության, նրա ռազմական ոլորտի փոխակերպմանը (Տ.Սարգսյան, Ռ.Արզումանյան), արտաքին տեղեկատվական ազդեցությունների նկատմամբ ազգային եթերային դաշտի կայունության հարցերին (Գ.Խումարյան), ինչպես նաև «Ժառանգություն» հիմնադրամի՝ մեր երկրի տնտեսական ազատության ամենամյա ցուցիչների արտացոլմանը (Ա.Մարջանյան)։ Հատուկ ուշադրություն է դարձված հայերի էթնիկ-քաղաքական ինքնության հարցերին՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների, Թուրքիայի ծպտյալ հայերի հիմնախնդիրների համատեքստում (Մ.Աղաջանյան, Ռ.Մելքոնյան)։
16.06.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
16.06.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
16.06.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.06.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
26.05.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.05.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.05.2008 «ԳԼՈԲՈՒՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
12.05.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
21.04.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
15.04.2008 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 21, 2008
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» թիվ 21-ում տեղ են գտել տնտեսական զարգացումներին և գլոբալացմանը վերաբերող մի շարք խնդիրներին նվիրված հոդվածներ։ Դիտարկվել են ներկա համաշխարհային տնտեսական զարգացումները, հեռանկարները և մարտահրավերները։
09.04.2008 «21-րդ ԴԱՐ» N 1, 2008
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2008թ. 1-ին համարում ներկայացված են մեր իրականությունում այսօր տեղի ունեցող փոփոխություններին (Տ.Սարգսյան, «Պետության վախճանը»), Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպման անհրաժեշտությանը (Հ.Արզումանյան, «Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը և նոր դարաշրջանի հրամայականները»), մեր երկրի և Ադրբեջանի պաշտպանական հզորությունների համեմատությանը (Տ.Մարտիրոսյան, «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական հզորությունների համեմատական վերլուծությունը») նվիրված, ինչպես նաև այլ (Խ.Դադայան, Ռ.Մելքոնյան, Ա.Նահապետյան, Ս.Թադևոսյան) հոդվածները։
31.03.2008 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.03.2008 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
17.03.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
11.02.2008 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
11.02.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
30.01.2008 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
14.01.2008 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
14.01.2008 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
21.12.2007 “21-st CENTURY” N 2, 2007
«21-st CENTURY» անգլիալեզու ամսագրի 2007թ. երկրորդ համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացներին (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Սերգեյ Գրինյաև, Վիկտոր Սերգեև, Սևակ Սարուխանյան, Գեորգի Դերլուգյան), ինչպես նաև քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողությանը նվիրված հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Հարություն Մարության)։
21.12.2007 «21-րդ ԴԱՐ» N 4, 2007
«21-րդ ԴԱՐ» հանդեսի 2007թ. չորրորդ համարում ներկայացված են ազգային և համայնքային հիմնախնդիրներին (Հայկարամ Նահապետյան, Միքայել Զոլյան), էներգետիկ և տնտեսական (Վահե Օդաբաշյան, Սուսաննա Խաչատրյան, Արմեն Մանվելյան), ՀՀ պարենային անվտանգության (Վարդան Հայկազյան) և մի շարք այլ հարցերի նվիրված հոդվածներ։
17.12.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 9
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
13.12.2007 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 20, 2007
«Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագիր» #20-ում զետեղված են 2007թ. հունիսի 19-20-ը Երևանում տեղի ունեցած «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսում հնչած ելույթները։ Կոնֆերանսը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ու Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ-ների միության համատեղ ջանքերով։
10.12.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 20
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
07.12.2007 «21-й ВЕК» N 2, 2007
«21-й ВЕК» ամսագրի 2007թ. երկրորդ համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացներին (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Սերգեյ Գրինյաև), համայնքների հիմնախնդիրներին (Միխայիլ Սավվա, Վիկտոր Դյատլով), ինչպես նաև մշակութային, քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողությանը նվիրված հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության)։
19.11.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 19
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
16.11.2007 «21-րդ Դար» N 3, 2007
«21-րդ ԴԱՐ» ամսագրի 2007թ. 3-րդ համարում ներկայացված են արդի գլոբալ և տարածաշրջանային գործընթացների (Գագիկ Հարությունյան, Անդրեյ Արեշև, Հայկ Գաբրիելյան), տնտեսական, ազգային և կոլեկտիվ հիշողության (Արա Մարջանյան, Հարություն Մարության, Վլադիմիր Խոջաբեկյան) և այլ խնդիրների վերաբերյալ հոդվածներ։
12.11.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 18
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
12.11.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 8
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
31.10.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 17
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
22.10.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 16
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
15.10.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 7
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
08.10.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 15
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
24.09.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 14
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
10.09.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 13
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
10.09.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 6
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
06.08.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.07.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 12
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.07.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
03.07.2007 “21-st Century” N 1, 2007
"21-st Century" ամսագրի անգլերեն առաջին համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացների (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Հայկարամ Նահապետյան), ինչպես նաև մշակութային, քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողության խնդիրների վերաբերյալ հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության, Սերգեյ Սումլյոննի)։
27.06.2007 «21-րդ Դար» N 2, 2007
Համարում ներկայացված են Ս.Մինասյանի («Իսրայելա-քրդական հարաբերությունները»), Լ.Հարությունյանի («Լիբանանը կայունության և ճգնաժամի միջև»), Հ.Մարությանի («Հիշողության կառավարման խնդիրները») և այլ հոդվածներ։ Ս.Մարտիրոսյանի, Ս.Սումլյոննու, Խ. Դադայանի, Լ.Խաչատրյանի, Տ.Սարգսյանի և այլոց նյութերում դիտարկվել է քաղաքական, համայնքային, ժողովրդագրական, ազգային գաղափարախոսության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
25.06.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 11
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
11.06.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 10
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
04.06.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
21.05.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 9
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
07.05.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 8
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
07.05.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
23.04.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 7
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.04.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 6
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.04.2007 «ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ», թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
04.04.2007 «21-й ВЕК» N 1, 2007
«21-й ВЕК» հանդեսի 2007թ. առաջին համարում դիտարկվում են քաղաքակրթական գործոնի դերին ու նշանակությանն առնչվող հիմնախնդիրներ (Տիգրան Սարգսյան), աշխարհաքաղաքական հարցեր (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան), ռազմավարության ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր (Հրաչյա Արզումանյան), տարածաշրջանային հիմնախնդիրներ (Միխայիլ Աղաջանյան), ինչպես նաև քննարկվում է Չեխիայի հայ համայնքի կարգավիճակը (Սերգեյ Սումլյոննի)։
29.03.2007 «21-րդ Դար» N 1, 2007
Համարում ներկայացված են Գագիկ Հարությունյանի («Բազմաբևեռ սառը պատերազմ»), Հր.Արզումանյանի («Ռազմավարության ռազմական ասպեկտները»), Հայկարամ Նահապետյանի («Բուլղարաթուրքեր. Անկարայի 5-րդ շարասյունը») և այլ հոդվածներ, դիտարկվել է քաղաքական, համայնքային, սոցիալական հարցերի լայն շրջանակ։
19.03.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
05.03.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.02.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
05.02.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
15.01.2007 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
19.12.2006 «21-րդ Դար» N 4, 2006
Համարում ներկայացված են Ս.Մինասյանի («Իսրայելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը քրդական հիմնախնդրի համատեքստում»), Հր.Արզումանյանի («Պատերազմի շարունակականությունը և արևմտյան ռազմական մշակույթը»), Թ.Վարդանյանի («Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ») և այլ հոդվածներ, դիտարկվել է քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի լայն շրջանակ։
11.12.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 8
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
07.12.2006 «21-й ВЕК» N 2, 2006
«21-й ВЕК» հանդեսի 2006թ. երկրորդ համարում դիտարկվում են ազգային անվտանգության (Սերգեյ Մինասյան), աշխարհաքաղաքականության (Գագիկ Հարությունյան, Իգոր Մուրադյան) և ռազմական մշակույթի (Հրաչյա Արզումանյան) վերաբերյալ հարցեր։ Քննարկվում են նաև Գերմանիայի հայ սփյուռքին առնչվող և այլ հիմնախնդիրներ։
27.11.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 7
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
16.11.2006 «21-րդ Դար» N 3, 2006
Համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են քաղաքական (Գ.Հարությունյան, Ի.Մուրադյան, Ս.Մինասյան), հայագիտական (Ա.Մովսիսյան, Խ.Դադայան) և այլ հիմնախնդիրներին նվիրված հարցեր։
13.11.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 6
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
23.10.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 5
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
09.10.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 4
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
25.09.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 3
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
11.09.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 2
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
26.07.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 3(19), 2006
«Նորավանք» ԳԿՀ տեղեկագրի թեմատիկ թողարկումը՝ «Հանրակրթության կազմակերպման հիմնախնդիրներ» (հեղինակ՝ Մանուկ Մկրտչյան), ամբողջությամբ նվիրված է հանրակրթության կազմակերպման ոլորտին, հայրենական և արտասահմանյան փորձի համադրմանը։ Մ.Մկրտչյանը դիտարկում է ոլորտին առնչվող հիմնախնդիրները, հանրակրթության բնագավառի վերաբերյալ պետական ստանդարտները, առաջարկում վիճելի հարցերի կարգավորման սեփական մեթոդներ։
20.07.2006 «21-й ВЕК» N 1, 2006
Համարում դիտարկվում են քաղաքակրթական գործոնի դերի և նշանակության վերաբերյալ խնդիրներ, Ղարաբաղյան հակամարտության քաղաքական և իրավական ասպեկտներին, դրա կարգավորման ուղիներին առնչվող հարցեր, վերլուծվում են ֆինանսական բարեփոխումներն ԱՊՀ երկրներում, տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները և այլն։ Մասնավորապես, հրապարակվել են Գ.Հարությունյանի, Տ.Սարգսյանի, Լ.Աբրահամյանի, Ս.Սումլյոննու, Ս.Հարությունյանի և այլոց հոդվածները
11.07.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 2(18), 2006
Երկրների սոցիալ-տնտեսական ու մշակութային ակնառու նվաճումների և քաղաքակրթությունների դետերմինանտների որոնումներում մասնագետներն առավել հաճախ են դիմում մարդկային ոգու և մարդկային հանրակեցության բարձրագույն մակարդակներին՝ արժեքային համակարգին, առաքինությանն ու էթիկային, հասարակության անդամների միջև վստահությանը և այլն։ Այս հարցերի հետազոտմանն ու լուսաբանմանն է նվիրված «Նորավանք» ԳԿՀ №2(18) տեղեկագիրը։
10.07.2006 «ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, թիվ 1
Տե՛ս տեղեկագիրն ամբողջությամբ pdf-ով
22.06.2006 «21-րդ Դար» N 2, 2006
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են քաղաքակրթական և հայագիտական հիմնահարցեր (Գ.Հարությունյան, Տ.Սարգսյան), հայկական սփյուռքի արդի դրությունն ու խնդիրները (Ա.Հակոբյան, Լ.Աբրահամյան), տարածաշրջանային զարգացումների հիմնական տեսլականները (Ռ.Սաֆրաստյան, Ա.Շաքարյան), ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններն անվտանգության ոլորտում (Ա.Հարությունյան): Հեղինակներն անդրադարձել են նաև ժամանակակից սոցիալ-քաղաքական բնույթի մի շարք երևույթների (Ա.Զաքարյան, Ս.Սումլյոննի, Ա.Փաշայան):
11.05.2006 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 1(17), 2006
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Տեղեկագրի» հերթական համարը, որը կրում է «Ցեղասպանություն և միջազգային իրավական պատասխանատվություն» անվանումը: «Տեղեկագրի» այս համարում ներկայացված են Վլադիմիր Մարգարյանի «Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, եղանակները, ձևերը և տեսակները» և Միխայիլ Աղաջանյանի «1988-1991թթ. Ադրբեջանական ԽՍՀ և Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկական զտումների ենթարկված անձանց պաշտպանության իրավական միջոցները» (ռուսերեն) աշխատությունները:
17.04.2006 «21-րդ Դար» N 1, 2006
Համարում ներկայացված հոդվածներն անդրադառնում են Հայաստանի և ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի համար արդիական մի շարք հիմնախնդիրների։ Մասնավորապես, հեղինակները վերլուծում են ԱՊՀ տարածքում ֆինանսական համակարգերի բարեփոխումների ընթացքն ու ձեռք բերված փորձը (Տ.Սարգսյան), Հայաստան-Սփյուռք հարաբերությունները (Լ.Աբրահամյան), հայրենադարձության (Մ.Աղաջանյան) հիմնախնդիրների ու ժողովրդագրական տարաբնույթ ռիսկերի (Շ.Քոչարյան) առկայությունն այս տարածաշրջանում, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող ռազմաքաղաքական իրավիճակն (Ս.Հարությունյան, Ս.Մինասյան) ու ապագա հավանական զարգացումները (Ս.Մարտիրոսյան):
28.12.2005 «21-й ВЕК» N 2, 2005
Համարում ներկայացված հոդվածներն անդրադառնում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների լայն շրջանակի, տեղային և տարածաշրջանային մակարդակներում առկա աշխարհաքաղաքական երկընտրանքների, ինչպես նաև ժամանակակից պետության տեղեկատվական քաղաքականության հարցերին։ Մասնավորապես, հրապարակվել են Գ.Հարությունյանի, Վ.Ագլյանի, Ռ.Սաֆրաստյանի, Ս.Սարուխանյանի, Դ.Բաբայանի, Ա.Սաղաթելյանի հոդվածները։
22.12.2005 «21-րդ Դար» N 4, 2005
Սույն համարում ներկայացված հոդվածներում արծարծվում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները, արդի աշխարհաքաղաքական միտումները` տեղային և գլոբալ մակարդակներում: Մասնավորապես, ներկայացված են Ռ.Սաֆրաստյանի, Վ.Ագլյանի, Կ.Վերանյանի, Մ.Մարգարյանի և այլոց հոդվածները: Քննարկվում են նաև ժամանակակից պետության գործառույթների հետ կապված հիմնահարցեր, այդ թվում և տեղեկատվական քաղաքականության տարաբնույթ կողմերը:
10.11.2005 «21-րդ Դար» N 3, 2005
Համարում ընդգրկված հոդվածների առաջին մասը նվիրված է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։ Ընդգրկված են Գ.Հարությունյանի, Վ.Ագլյանի, Ս.Սարուխանյանի և Մ.Աղաջանյանի հոդվածները։ Համարի երկրորդ մասի հոդվածները արծարծում են լայն շրջանակի թեմաներ՝ տնտեսական զարգացում, հայագիտության հիմնախնդիրներ և այլն։
06.10.2005 «Հայաստան» N 4, 2005
Համարը նվիրված է Սարգիս Հարությունյանի՝ հայոց գաղափարաբանության հենասյուների, ազգային գաղափարախոսության պատմաիմաստասիրական հիմքերի և ռուս գրականության և ընդհանրապես ռուսական մտածողության մեջ «Արևելք-Արևմուտք» հիմնահարցի վերաբերյալ հոդվածներին։ Հոդվածներն առանձնապես կարևորվում են ազգային դիմագծի ձևավորման, ազգային ինքնաճանաչողության, բարդույթները հաղթահարելու, հայ ոգու ամրացման նժդեհյան դասերի, Հայկ Ասատրյանի՝ Արևելք-Արևմուտք հարաբերության արժեհամակարգերի համեմատության առումով։
11.09.2005 «Տարածաշրջան»(հատուկ թողարկում)
«Տարածաշրջան» տեղեկագրի հատուկ թողարկումը նվիրված է տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Ներկայացված են հոդվածներ, ուր քննարկվում են տեղեկատվական և հոգևոր անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու ենթագիտակցության վրա, քաղաքական քարոզչության գործընթացների մոդելավորումը։ Համարում հրապարակվել է նաև Հայկ Դեմոյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման խնդիրներին նվիրված հետազոտությունը։
29.07.2005 «21-й ВЕК» N 1, 2005
Այս համարում դիտարկվում են Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականությունում, Հայաստանում քրիստոնեության ընդունման նախադրյալները, Չինաստանի ԶՈՒ արդիականացման հիմնական ուղղությունները, Իրանի միջուկային քաղաքականության հարցերը, պատերազմի ոչգծայնության հայեցակարգը, իրավիճակը Ջավախքում՝ ռուսական ռազմակայանների դուրսբերման համատեքստում և այլն։
08.07.2005 «Տարածաշրջան» N 4, 2005
Համարում ներկայացված հոդվածները նվիրված են հունիսին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի քաղաքական զարգացումներին, Վրաստանի ընդդիմադիր ուժերի գործունեությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված նոր իրողություններին։ Ներկայացված են նաև երկու հոդվածներ՝ նվիրված XXI դարի նոր աշխարհակարգին և անդրատլանտյան հարաբերությունների զարգացման սցենարներին։
01.07.2005 «21-րդ ԴԱՐ» N 2, 2005
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած տեսակետները, վերլուծվում են Չինաստանի զինված ուժերի վերափոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձ է կատարվում համաշխարհային եկամտի բաշխման համակարգում ազգային տնտեսության խնդիրներին, դիտարկվում են հոգևոր ավանդույթների ժառանգականության հիմնահարցերը հայոց մեջ և այլն։
27.05.2005 «Տարածաշրջան» N 3, 2005
Համարում կարևոր տեղ է հատկացված Հայաստանի հարևան երեք երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ընտրական համակարգերին։ Ներկայացված աշխատանքները վերաբերում են 2003թ. իշխանափոխությունից հետո Վրաստանի ներքաղաքական դաշտում առկա գործընթացներին, Թուրքիայի կուսակցական ու ընտրական համակարգերի որոշ առանձնահատկություններին, ինչպես նաև Իրանի՝ 2005թ. հունիսի 17-ի նախագահական ընտրություններին։
10.05.2005 «21-րդ ԴԱՐ» N 1, 2005
Այս համարում ներկայացված հոդվածներում զուգահեռներ են անցկացվում հայերի Ցեղասպանության և Հոլոքոստի միջև, դիտարկվում են Հայաստանի քրիստոնեացման նախադրյալները, հետազոտվում է Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական ասպեկտներին և այլն։
29.04.2005 «Հայաստան»(հատուկ թողարկում)
«Հայաստան» տեղեկագրի հատուկ թողարկումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 90-ամյակին։ Ներկայացված հոդվածներում քննարկվում են դեպքերի պատմական ընթացքը, պատճառները, հետևանքները, միջազգային ճանաչման գործընթացը, զուգահեռներ են անցկացվում հրեական Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև։ Առանձին հոդվածներում ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրն արծարծվում է ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածության և միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների համատեքստում։
13.02.2005 «Տարածաշրջան» N 2, 2005
Այս համարում ներկայացված աշխատանքները առնչվում են հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ռազմաքաղաքական ընդհանուր բնութագրին, ինչպես նաև Թբիլիսի, Բաքու, Երևան քաղաքների հասարակական պատկերին։
10.02.2005 «Տարածաշրջան» N 1, 2005
Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրավիճակը ոչ միայն մերձավորարևելյան, այլև միջազգային աշխարհաքաղաքական կարևորագույն հարցերից մեկն է: Ըստ էության, «իրանական իրավիճակի» գրեթե ցանկացած զարգացման դեպքում որոշակի շարժեր են սպասվում ուժերի տարածաշրջանային փոխդասավորվածության մեջ, որոնք իրենց ազդեցությունը կունենան նաև համաշխարհային քաղաքականության վրա: Այդ համատեքստում վերջին ժամանակներս հատկապես արդիական է դարձել Իրանի նկատմամբ ռազմական ուժի հավանական կիրառման հարցը։
03.02.2005 «Հայաստան» N 1, 2005
Այս համարում ներկայացված աշխատանքներում հետազոտվում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների խնդիրներն ու առանձնահատկությունները, կազմակերպված երիտասարդության դերը հասարակության մեջ։ Անդրադարձ է կատարվում քաղաքական ընդդիմությանը՝ առանձնացնելով վերջինիս նշանակությունը անցումային քաղաքական համակարգերում։
12.01.2005 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր N 10(16), 2005
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագրում հեղինակները քննարկում են տարածաշրջանային հիմնահարցերի լայն շրջանակ, արդի պետության հասարակական-քաղաքական կյանքի տարաբնույթ ասպեկտներ, ինչպես նաև ազգերի բյուզանդական համագործակցության ստեղծման յուրօրինակ գաղափարը:
30.12.2004 «21-րդ ԴԱՐ» N 4, 2004
Այս համարում ներկայացված է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը՝ տարածաշրջանի երկրների զինված ուժերի կայացման և զարգացման գործընթացների համատեքստում, վերլուծվում է գլոբալացման գործընթացների ազդեցությունն ազգային պետության դերի և նշանակության փոխակերպումների վրա, դիտարկվում են ՀՀ տնտեսական անվտանգության բարելավման ուղիները և այլն։
18.10.2004 «Տարածաշրջան» N 4, 2004
Համարում անդրադարձ է կատարվում Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին, ընթացող զարգացումներին։ Ներկայացված են վրաց-հարավօսական հակամարտության վերջին սրացումների, Ահմադ Կադիրովի սպանության, հունիսին Ինգուշիայում տեղի ունեցած դեպքերի և բեսլանյան իրադարձության վերլուծությունները։ Թարգմանաբար ներկայացված է նաև ներկայիս Ադրբեջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և էթնոհոգեբանական համակարգային խնդիրներին առնչվող մեկ աշխատություն։ուն։
18.10.2004 «Հայաստան» N 2, 2004
Համարի հոդվածները նվիրված են Ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա ջրային ռեսուրսների խնդրին, ԼՂՀ ջրային անվտանգության տեսակետից՝ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների առանցքային դերակատարմանը։ Ներկայացված են նաև ՀՀ պարենային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները։
14.10.2004 «Հայաստան» N 1, 2004
Ներկայացված հոդվածներում անդրադարձ է կատարվում ՀՀ հասարակական համակարգի հիմնախնդիրներին, Հայաստանում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին և դրանց շուրջ ընթացող հանրային քննարկումներին։ Ներկայացված են նաև «Հերիթըջ Ֆաունդեյշն»-ի 2003թ. տնտեսական ազատությունների ցուցիչների տարեկան տեղեկատուի նյութերը, որոնցում տեղ են գտել որոշ գնահատականներ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ։
13.09.2004 «Տարածաշրջան» N 3, 2004
Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս Իրանի միջուկային ծրագիրը դարձել է միջազգային քաղաքականության կարևորագույն տարրերից մեկը, որի շուրջ ընթացող զարգացումներն ի վիճակի են լուրջ ազդեցություն ունենալ թե՛ մերձավորարևելյան և թե՛ համաշխարհային քաղաքականության վրա։ Համարն ամբողջովին նվիրված է Իրանի միջուկային ծրագրին, նրա շուրջ ձևավորված միջազգային-քաղաքական իրադրությանը և միջուկային ոլորտում ռուս-իրանական համագործակցությանը։
10.09.2004 «21-րդ ԴԱՐ» N 3, 2004
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում է Ղարաբաղյան խնդրի համատեքստում Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում, վերլուծվում է «կառավարվող քաոս» երևույթը ժամանակակից քաղաքակրթական գործընթացներում և միջազգային հարաբերություններում , դիտարկվում են ԱՄՆ քաղաքականության որոշ դրսևորումներ Իրաքի հիմնախնդրի կապակցությամբ և այլն։
14.06.2004 «21-րդ ԴԱՐ» N 2, 2004
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են արժեքային համակարգի փոխակերպման հիմնախնդիրները Հայաստանում, անդրադարձ է կատարվում Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցությանը, վերլուծվում է «ոչգծայնության» զարգացման դրսևորումները սոցիալական համակարգերում և այլն։
19.05.2004 «21-րդ ԴԱՐ» N 1, 2004
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են ներկա իրողությունների համատեքստում հայագիտության զարգացման հեռանկարները, վերլուծվում են ժողովրդավարության և խղճի ազատության հիմնախնդիրները ուղղափառության արժեհամակարգի շրջանակներում, անդրադարձ է կատարվում ինովացիոն զարգացման հարցերին և այլն։
20.12.2003 «21-րդ ԴԱՐ» N 2, 2003
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում են գլոբալացման գործընթացների քաղաքական հետևանքները, կոնֆլիկտային գոտիներում դրանց ազդեցությունը արժեքային համակարգի փոխակերպումների վրա, վերլուծվում են տարածաշրջանում հակամարտության գործոնները, դիտարկվում են Հայաստանի հաղորդակցության ուղիների զարգացման հետ կապված խնդիրները և այլն։
13.10.2003 «21-րդ ԴԱՐ» N 1, 2003
Այս համարում ներկայացված հոդվածներում քննարկվում է էներգետիկ գործոնի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում, վերլուծվում են հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները մերձավորարևելյան զարգացումների համատեքստում, անդրադարձ է կատարվում «Ինտերնետը՝ իբրև գլխուղեղ» երևույթին և այլն։
Ամսագրեր 1 - 348 -ը 348-ից
Սկիզբ | Նախորդ | 1 | Հաջորդ | Վերջ | По стр.